Երևանի վթարային համարվող, սակայն տրված սեյսմիկ գնահատականին չհամապատասխանող շենքերը կենթարկվեն երկրորդային զննման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Երևանի վթարային համարվող, սակայն տրված սեյսմիկ գնահատականին չհամապատասխանող շենքերը կենթարկվեն երկրորդային զննման

13:58 09.08.2019

Այսօր հրավիրված ավագանու նիստի ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը զեկուցվող առաջին հարցի շրջանակներում հայտարարեց շենքի սեյսմիկ գնահատման վերաբերյալ կասկածելի փաստաթղթերի մասին, ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ում ստորագրությամբ է եղել ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը: Հասմիկ Խաչունցը մասնավորեցրեց.

«Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ պարոն Մհերյանի ստորագրությունն է»:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց.

«Շենքի կարգը երրորդ, թե չորրորդ է, տալիս է մասնագիտական լիցենզավորված կազմակերպությունը, համապատասխան կարգեր են տրամադրում, կարծում եմ՝ պետք է ուսումնասիրություններ կատարել»:

Հիշեցնենք` քննարկվում էր 4-րդ կարգի վթարային բնակարանում ապրող ընտանիքին նոր բնակարան հատկացնելու հարցը: Հարակից զեկուցող ֆինանսական և տնտեսական հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծին դրական եզրակացություն են տվել:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն առաջարկեց.

«Մենք այսօր Երևանում ունենք բազմաթիվ խնդիրներ, երբ ինչ-ինչ պատճառներով կատեգորիան փոխվել է, եղել է երկրորդ կարգ, դարձել չորրորդ, նույն Վարդաշենի հանրակացարանների հետ կապված, որ շենքը երրորդ կարգի է գնահատված, սակայն բնակիչները չեն վստահում 2015-ին կատարված հետազոտություններին, օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել, որ այն շենքերից սկսած, որոնք վթարային այլ կարգերի են դասվում, երկրորդային ուսումնասիրություններ կատարենք, կունենանք հետաքրքիր բացահայտումներ»:

Փոխքաղաքապետը արձագանքեց.

«Բյուջեով նման հոդված ունենք, հաղթող կազմակերպություն կա, որը սեյսմիկ ուսումնասիրություն է կատարում, կատարում է ընտրություն, տեսանելի զննման արդյունքում, երբ խնդիրներ են լինում, նոր սեյսմիկ գնահատում է իրականացվում: Ձեր մատնանշած շենքը, եթե այս տարվա բյուջեով գումար ունենանք, կհանձնարարենք, որ ևս մեկ անգամ գնահատեն սեյսմիկ վիճակը»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP