22:20 09.08.2019
3 տարի առաջ Արթիկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն: Հիշեցնենք, որ 2016-ին սելավաջրերը ողողեցին քաղաքի մի շարք թաղամասեր, իսկ պատճառն Արթիկի 2 հեղեղատարների խցանված վիճակն էր: Տարիների ընթացքում հեղեղատարներն են լցվել տուֆի՝ նախկինում գործող հանքերի արտադրական թափոնները, ինչի հետևանքով հուները փակվել են: Կառավարությունը 2016-ին 172 մլն դրամ էր հատկացրել մաքրման և պատնեշների կառուցման համար: Գործն արվել է, բայց մասնակի:
Քաղաքապետի խորհրդականն ասում է, որ երկու հեղեղատարների մաքրումը համայնքի բյուջեի հնարավորություններից դուրս էր: Փոխարենն այլընտրանքային՝ դրամաշնորհային ծրագիր են ներկայացրել: Նախատեսվում է չշահագործվող հանքավայրերից եկող ու սելավատարներում կուտակվող քարակույտերը մաքրել, հետո արդեն պատնեշներ կառուցել:
Նախագծողներն ու ճարտարագետներն արդեն ուսումնասիրում են Մորղովենց ու Բմբուլենց ձորերի հեղեղատարները: Չափագրում են տարածքը, հաշվի առնում վարարման հավանականությունը, եղանակային պայմանները: Նախնական եզրահանգման են եկել, որ 3 մետր բարձրությամբ պատնեշների կառուցումը կարող է կանխել ուժեղ հեղեղի մուտքը քաղաք: Ըստ պատվիրատուի՝ Շրջակա միջավայրի նախարարության պահանջի, նախագծային ընկերության ճարտարագետները նախագծման աշխատանքներն ավարտելու են 4 ամսում, որից հետո կհայտարարվի շինընկերության մրցույթ, իսկ բուն շինաշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարի:
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...
18:10 03.05.2025
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...
17:50 03.05.2025
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...
17:42 03.05.2025
Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերըԱմերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...