16:35 09.08.2019
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը դատախազությանը բաց նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները:
Հարգելի դատախազություն, Ձեր՝ 26.04.2019-ի «Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ» վերնագրով մամլո հաղորդագրությունը փաստեց, որ ՊՎԾ ուսումնասիրությունը տեղին է եղել և ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա։ Սակայն մինչ օրս գործի արդյունքը չի երևում, ավելին՝ ՍԳԼ ԲԿ-ն կրկին խախտում է օրենսդրի և կառավարության սահմանած պահանջները։
19.06.2019-ին «Վ» ընկերության կողմից բողոքարկվել է թվով 7 ընթացակարգեր, որի պահանջն է եղել արգելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր և պարտավորեցնել պատվիրատուին չկայացած հայտարարել տվյալ ընթացակարգերը, որը 18.07.2019թ ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից կայացվել է որոշում «Վ» ՍՊԸ ներկայացրած բողոքը բավարարել և
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հայտարարած թվով 7 ընթացակարգերով մրցույթները հայտարարել չկայացած։Հարգելի գործընկերներ, եթե վերոնշյալ ընկերության կողմից չբողոքարկվեր տվյալ ընթացակարգերի անցկացումը (ի դեպ, բողոքարկող «Վ» ՍՊԸ-ն չի մասնակցել վերոնշյալ մրցույթներին), վստահեցնում եմ, որ վերջիններս կիրականացվեր խախտումներով, չնայած, համոզված եմ, որ ՊՎԾ-ն կարձագանքներ խախտումներին։ Այնուամենայնիվ, քանի դեռ նախորդ գործի իրավական լուծումը չի տրվել, քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել, խախտումներով ընթացակարգերը շարունակվելու են։
Հասկանալի է ձեր բազմազբաղությունը, բայց նաև հույս ունեմ, որ դրան զուգընթաց առաջիկայում նախաքննությունը կավարտվի և կտեսնենք վերոհիշյալ գործի իրավական հանգուցալուծումը։
Հարգանքներով՝
ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...