ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային ձևակերպումների վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային ձևակերպումների վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ հայտարարությունը

21:11 09.08.2019

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անհատ ձեռնարկատեր Գեղամ Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներում և համացանցում տարածած հայտարարությունը, որը վերաբերել է մաքսային ձևակերպումներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ նշված է.  «Ա/Ձ Գեղամ Գրիգորյանը Դուբայից ՀՀ է ներմուծել տարատեսակ ապրանքներ, որոնց համար 04․03․2019-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչություն ներկայացվել է հայտարարագիր 97 անուն ապրանքի համար, և քանի որ ուղեկցող փաստաթղթերը եղել են թերի, ուստի հնարավոր չի եղել հայտարարագրել գործարքի գնի մեթոդով (առաջին մեթոդ)։ ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգի կողմից ավտոմատ կերպով ընտրվել է «կարմիր ուղի» ընթացակարգ և ապրանքի զննության արդյունքում պարզվել է, որ առկա են ինչպես թերի հայտարարագրված, այնպես էլ ընդհանրապես չհայտարարագրված մի խումբ ապրանքներ։

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ։ Զննության արդյունքում բացահայտված թերի հայտարարագրումից հետո տնտեսվարողը կատարել է ճշգրտում և 97 անուն ապրանքի փոխարեն հայտարարագրել է 149 անուն ապրանք։ Հատկանշական է, որ ի սկզբանե 97 անուն ապրանքի համար տնտեսվարողը ներկայացրել էր որպես ուղեկցող փաստաթուղթ մի հաշիվ ապրանքագիր, որի մեջ որպես ներմուծված ապրանքի ընդհանուր արժեք նշված է եղել 36059.46 ԱՄՆ դոլար, իսկ ճշգրտված 149 անուն ապրանքի համար ներկայացվել է նույն կազմակերպության կողմից թողարկված մեկ այլ հաշիվ ապրանքագիր՝ արդեն 21233․7 ԱՄՆ դոլարին համարժեք։

Հարկ է նշել, որ TENDA մոդելի wifi սփռող սարքեր առաջին անգամ տվյալ տնտեսվարողի կողմից ներմուծելու փաստը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում 2019թ-ի սկզբից կան բազում ներմուծումներ տարբեր տնտեսվարողների կողմից և, քանի-որ տնտեսվարողի կողմից չի ներկայացվել իր կողմից ներկայացված գինը հավաստող փաստաթղթեր, հայտարարագրումն իրականացվել է ըստ ԵԱՏՄ միասնական բազայում առկա ցուցիչների։

Տնտեսվարողի կողմից 04.03.2019թ-ին ներկայացված ապրանքային հայտարարագրի 48-րդ և ճշգրտված ապրանքային հայտարարագրի 106 դիրքում հայտարարագրված ապրանքի առիթով հարկ է նշել, որ ի սկզբանե հայտարարագրված է եղել «Պլ․ դետալներ քարտերի չափսը փոխելու համար առանց հավելյալ ֆունկցիայի-1000հատ», իսկ ճշգրտումից հետո նույն ապրանքը հայտարարագրել է որպես «Քարտ ընթերցիչներ-1010հատ» և ակնհայտ է, որ գնային փոփոխությունը տվյալ պարագայում ավելի քան օրինաչափ է։

Վերոնշյալ դրվագներն ընդամենը մի քանիսն են, մնացած դրվագներով ՊԵԿ- անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ պարզաբանում: Հորդորում ենք տնտեսվարողին զերծ մնալ թերի կամ սխալ տեղեկատվություն տարածելուց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

BACK_TO_TOP