13:25 10.08.2019
Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը:
«Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, որոնք կսկսեն աշխատել ու հսկայական աշխատատեղեր կապահովի: Մեր հիմնական թիրախային գնորդը «Տավուշ ձեռնոցն» է, որը երկար տարիներ հումքը ներմուծում է արտերկրից, վերջապես կազատվենք կախվածությունից, այն վալյուտան, որ ձևավորում է արժեքը, հավելյալ արժեքը կստեղծի Գյումրիում»,-ասել է նա:
Խոսելով հնարավորությունների մասին՝ ասել է, որ օգտագործում են գործարանի տարածքի շատ փոքր մասը, անդրադարձել է նաև աշխատավարձերի չափին.
«4-5 տոկոսն ենք օգտագործում տարածքի, բայց արտադրանքի ծավալը հասնում է Սովետական միությունում արտադրված մանվածքի չափին, այսինքն՝ տեխնոլոգիա է փոխվել, նորն է ձեռք բերվել, որ ավելի հեշտ լինի բանվորի համար: Եթե համեմատենք 19թ-ի աշխատավարձերը, 297 հազար դրամ է եղել միջին աշխատավարձը, մենք ոչ թե գործազուրկների խնդիր ունենք, այլ աշխատողների, 30 տարի առաջ է գործարանն աշխատել, տարիքով մարդիկ են, անպայման նոր սերունդ պետք է կրթվի, կարևորը՝ աշխատողները սեր ունենան, արհեստ ունենան: Մենք խնդիր ունենք աշխատողների: Անընդհատ խոսում ենք՝ քանի աշխատատեղ կստեղծվի, եթե համեմատենք սովետական շրջանի հետ, ստեղ եղել է 54 հաշվապահ, մեզ պետք չէ 54 հաշվապահ»:
Պատմել է նաև, որ արտադրանքը հիմնականում արտահանվում է, խոսել է հումքի խնդիրների մասին:
«Ոչ թե թելն ենք արտահանում, այլ ձեռնոցը, այսինքն՝ արտադրանք: Երանի ՀՀ-ում վերջապես ձևավորվի բամբակի արտադրությունը, անցած տարի պարոն Սրմաքեշի օգնությամբ չհաջողվեց Մասիսում բամբակ ստանալ: Եթե ՀՀ-ում ստանանք, կլուծվի նաև հումքի խնդիրը, իսկ այսօր ներկրում ենք Թուրքմենիայից, Ուզբեկստանից և այլն:
Աշխարհում հեշտ բան չկա, բդի աշխատիս: Հին գործարանից մնացել է երևի դրսի կաղապարը, մեքենասարքավորում, տարածք, շատ էքստենսիվ, վատ, մեծ էներգատար, ջեռուցման համակարգերը չկան, այսօր իզոլացված է, ջեռուցման համակարգը կբավարարե մեզ»:
Նա ասել է, որ 4 մլն դոլար է ներդրված, ունեն նաև ևս 13 մլն ներդնելու կառավարության արտոնություն:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...