11:50 13.08.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա Արսեն Ավագյանը, 42-ամյա Արմեն Հունանյանը վիճաբանել են Շահումյան 3-րդ փողոցի 23 տան բնակիչ, 49-ամյա Հրայր Անտոնյանի, նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Նաիրա Նավասարդյանի և նրանց որդու՝ նույն հասցեի բնակիչ, 19-ամյա Գեղամ Անտոնյանի հետ:
Պարզվել է նաև, որ վիճաբանության արդյունքում երկուստեք տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ այդ ընթացքում Հ. Անտոնյանի աղջիկը՝ 26-ամյա Ջուլիետա Անտոնյանն, իր մոտ եղած «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են 2 պարկուճ և մեկ փամփուշտ:
Հայտնի է, որ Հ. Անտոնյանը «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, Գ. Անտոնյանն էլ՝ նշված ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...