13:20 13.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:
Բացի դրանից՝ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:
Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:00 15.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...
20:48 15.06.2025
Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվելԻրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...
20:31 15.06.2025
Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ ՆեթանյահուԻսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...