Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է

17:47 13.08.2019

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լրամշակված նախագծով՝

  • «Հաշվառում» ձևակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեև արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի, տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է  հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
  • Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան  օգտվել պետության տրամադրած արտոնությունից:  

Առաջիկա օրերին նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

BACK_TO_TOP