Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար

20:50 16.08.2019

Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում:

Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, նաև քաղաքի փողոցները կարգի բերում:

Գյումրու քաղաքապետն ասուլիսի համար տարածք ընտրել էր ոչ թե քաղաքապետարանում, այլ «Կումայրի» պատմական միջուկի տարածքում գտնվող հյուրատանը, որը պատկանում է իր ընտանիքին: Սա առաջին տներից մեկն էր, որ վերականգնվեց «Կումայրի» միջուկում: Վայրի ընտրությունն էլ հետևյալ տրամաբանությամբ էր՝ ցույց տալ քաղաքի հյուրերին, թե օգոստոսի 25-ին ՝ քաղաքի օրը, ինչ փողոցներ ու պատմական տներ կարող են տեսնել Գյումրիում: Սամվել Բալասանյանը նաև չթաքցրեց, որ վարչապետն օրեր առաջ իր շրջայցի ընթացքում այնքան լավ ներկայացրեց Գյումրին, որ քաղաքի գրավչությունը երբեք այդպես չէր ներկայացվել:

«ՀՀ վարչապետը ներկայացրեց քաղաքն այնպես, ինչպիսին իրականության մեջ այն կա, և այսօր արդեն բոլոր նրանք, ովքեր գալիս են սփյուռքից, գիտեն, որ եթե Հայաստան են գալիս, պետք է Գյումրի այցելեն: Դրանից հետո տուրիստների քանակն է ավելացել, այսօր ես շատ հյուրեր ունեմ Ֆրանսիայից: Բոլորի ցանկությունն է, որ գան փողոցները տեսնեն: Շատ շնորհակալ ենք վարչապետից նման ներկայացման համար: Որևէ մեկը Գյումրին դեռ այդպես չէր ներկայացրել մանրամասնորեն»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Օգոստոսի 25-ին՝ քաղաքի օրը, Կումայրի պատմական միջուկի փողոցներով շրջելու են հյուրեր Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից: Պատվավոր հյուրերի ցուցակում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն են լինելու: Սա նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ է, որ Գյումրու պատմական միջուկը հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հայտնվել: Ավելի շատ հյուրերի Գյումրիում սպասում են սեպտեմբերի 21-ին: Անկախության տոնի հիմնական միջոցառումներն այս տարի Գյումրիում են անցկացվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP