21:23 16.08.2019
Երիտասարդ ամուսիններ, որոնք 12 տարում 7 երեխա են ունեցել, նրանցից երեքը՝ երկվորյակ: Ամուսինը՝ Արա Հակոբյանը, հայ է, որը 30 տարի ապրել է Մոսկվայում, կինը՝ Օլյա Հակոբյանը, ռուս է: Նրանք 4 տարի առաջ տեղափոխվել են Հայաստան: Ընտանիքի վերջին երկվորյակը 5 տարվա ընդմիջումից հետո ծնվել է օրեր առաջ. ծննդաբարելու համար Օլյան մեկնել էր Մոսկվա։ Ընտանեկան ավանդույթ է դարձել՝ Մոսկվայում միայն երեխաներն են ծնվում և Ամանորը նշում, իսկ ապրում ու աշխատում են Հայաստանում:
Անակնկալ հյուրեր, հարցազրույցներ, լուսանկարներ, նվերներ … Խիմկիի հիվանդանոցում Հակոբյանների երրորդ զույգի ծնունդն անգամ Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարի համար է անսովոր, նա որոշել է անձամբ ներկայանալ դուրսգրման արարողությանը, իսկ մարզի ղեկավարը նվերներ ու բարեմաղթանքներ է փոխանցել: Նորածինները՝ Գասպարն ու Ավրորան, լավ են, Խիմկիի ծննդատան հայազգի բժիշկ Ղազարյանը՝ գոհ։ Մայրը՝ Օլյան, մտածում էր, որ նորածինների հետ տուն կվերադառնա առանց հատուկ պատրաստության, բայց նույն ընտանիքում բնական ճանապարհով երրորդ զույգի ծննդյան լուրն անաղմուկ չէր անցել. ծննդատան բակում բազմազավակ ընտանիքին հայկական դհոլ-զուռնան է դիմավորում:
Օլյա Հակոբյանին այստեղ դեռ էլի կսպասեն, իսկ նրանք շտապում են տուն: 20 տարի առաջ, երբ Արա Հակոբյանը մեծ տուն էր կառուցում, չէր էլ կարող մտածել երկվորյակներ ունենալու մասին: Ծաղիկները բազմազավակ մայրիկին, իսկ հայրը սիրով սուրճը կպատրաստի, այս ընթացքում էլ կպատմի, թե ինչպես են ապրում այս մեծ՝ երեխաներով լեցուն տանիքի տակ: Երիտասարդ մայրը՝ Օլյան, որ քիչ-քիչ հայերեն էլ է սովորում, սակավախոս է։ Հայկական սովորույթները մասամբ յուրացրել է: Իրենց ծանոթության մասին շատ չեն պատմում, հանդիպեցին, ամուսնացան, ծնողները չառարկեցին, կարևորը՝ նույն հավատքն է, ասել էր Օլյայի մայրը: Ծնվեց առաջնեկը, մի երեխա էր, իսկ հետո, երբ զույգերը ծնվեցին, սկսեցին կատակել, թե առաջինի ժամանակ հիվանդանոցում երևի մեկին պահել են: Փորձում են նաև բացատրել, թե ինչումն է երկվորյակների ծննդյան գաղտնիքը:
«Տատիկիս կողմից է դա գալիս, ինչպես նա է պատմում, իրենց գեների մեջ եղել են զույգ տղաներ ունեցողներ, դա գեն է, որ շրջել-շրջել ու ինձ է գտել»,- պատմում է Օլյան:
Առաջին զույգի ծնունդն ընտանիքում խուճապ էր ստեղծել, երկրորդը՝ ավանդույթ դարձել, երրորդի դեպքում արդեն չէին էլ կասկածում, անգամ մտածում էին՝ եռյակ կծնվի: Հղիության ընթացքում Հայաստանում էին, որտեղ արդեն 4-րդ տարին են ապրում, միայն երկու ամիս առաջ էր Օլյան մեկնել Մոսկվա՝ ծննդաբերելու, իսկ ամուսինը միայն երեխաների ծնվելուց հետո էր մեկնել, բայց նորածինների անունները երկուսով են որոշել՝ Ավրորան՝ Արայի, Գասպարն էլ Օլյայի որոշումն էր: Աղջիկը ծնվել է 2 կգ 140 գրամ, իսկ տղան 2 կգ 890 գրամ: Ավրորայից ու Գասպարից առաջ այս օրորոցներում են մեծացել Նաստյան ու Գարիկը, այսօր նրանք արդեն 5 տարեկան են:
Ամենամեծ 3 երեխաները ո՛չ Մոսկվայում են, ո՛չ Երևանում: Աղջիկներն ուսանում են Կալկաթայի մարդասիրական դպրոցում, հաճախ էին այցելում ու հիանում այնտեղ սովորող երեխաների բարեկրթությամբ, երկու տարի Հայաստանում սովորելուց հետո որոշեցին իրենց դուստրերին էլ ուղարկել Հնդկաստանի հայկական դպրոց: Սա չի նշանակում, որ երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում: Իրենք արդեն իսկ ամրապնդել են կապերը Հայաստանի հետ: Մոսկվա են գալիս միայն Ամանորին, երեխաներն էլ Հայաստանում կծնվեին, եթե իր բժիշկն այնտեղ բնակվեր, խոստովանում է Օլյան:
«Ես հիմնականում տարվա մեծ մասը Հայաստանում եմ գտնվում, հասցնում եմ մի քանի ամիս լինել Մոսկվայում, և իմ ամբողջ գործունեությունն այնտեղ է, իմ երեխաները, իմ աշխատանքը: Մեր ոլորտը մեծ հեռանկար ունի»,- պատմում է Օլյան:
Գիտությունը գիտություն, բայց Արան դեռ հայկական սովորույթով գառան խորոված պետք է անի, միանում է նաև «Շանթի» մեր գործընկերը, սեղան են նստում՝ ընտանիքի երջանկության մաղթանքներով: Իսկ Երևանում հզորանում է մանրէաբանական այն լաբորատորիան, որտեղ Արա Հակոբյանը ներդրումներ է արել ու մոռացել դրանց մասին: Հիմա մտածում է միայն գործունեությունը զարգացնելու մասին: Արտադրում են մանրէներ ու խմորիչներ, իրացնում հիմնականում Հայաստանում, արտադրությունը մեծ է, հայկական շուկան՝ չափազանց փոքր, ասում է գործարարը:
Շուտով նաև պատրաստ կլինի խմորիչի գործարանը, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Արտադրանքը այլընտրանք կլինի Թուրքիայից ու Իրանից ներկրվող հացի խմորիչին: Իսկ ինչն է մղել Հակոբյանին այս ամենը ստեղծել նաև Հայաստանում:
Ներդրումների ճանապարհով գիտության զարգացում ու դեմոգրաֆիական իրավիճակի բարելավում. երկու ուղղություն, որոնք այս հայ ընտանիքը հաջողությամբ է իրականացնում ու երջանիկ ապրելու բանաձևը ցույց տալիս բոլոր նրանց, ովքեր վարանում են Հայաստանում ներդրում անել կամ երեխաներ ունենալ:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...