Վրացական կայքն ահազանգում է հակահայկական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Վրացական կայքն ահազանգում է հակահայկական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին

09:29 17.08.2019

Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն պարունակող հոդվածներ։ Նշվել է, որ կայքը նմանատիպ հրապարակումներով նպատակ է հետապնդել հայ ժողովրդի վերաբերյալ կարծրատիպեր ստեղծել, խտրականություն տարածել և հայ ու վրացի ժողովուրդների միջև թշնամություն սերմանել: Ըստ MediaChecker-ի՝ այդ կայքում հրապարակված հակահայկական նյութերի ճնշող մեծամասնությունը անհիմն են և մանիպուլյատիվ, և 2016թ. առ այսօր «Կավկազ Պլյուս»-ի կողմից հրապարակվել են հայատյաց բովանդակությամբ հարյուրավոր նյութեր։

Նշյալ կայքում հրապարակված նյութերի հավաստիության վերաբերյալ MediaChecker-ի լրագրողը մասնավորապես շեշտել է. «Առանց փաստերի և հիմնավորումների նյութեր պատրաստելը և հրապարակելը այս կայքի աշխատելաոճն է»:

Նյութի հեղինակը բերել է «Կավկազ Պլյուս»-ում հրապարակված հակահայկական հոդվածներից հատվածներ՝ այդ օրինակների վրա ցույց տալով, թե ինչպես է կայքը Վրաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձություններում փորձում գտնել հայկական հետք: Ըստ վրացի լրագրողի՝ «Կավկազ Պլյուսը» այդ հրապարակումներով հայերին ներկայացրել է որպես Վրաստանի թշնամիներ՝ նպատակ հետապնդելով արհեստականորեն թշնամանք սերմանել 2 ժողովուրդների և երկրների միջև:

Կայքի գործունեությունը վերլուծող լրագրողը հետևյալ եզրակացությունն է արել. ««Կավկազ Պլյուս»-ում հրապարակված նյութերը սխալ են մեկնաբանում իրադարձությունները, աղավաղում են փաստերը և անհիմն զուգահեռներ անցկացնում։ Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ կայքի նպատակը էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն և այլատյացություն հրահրելն է»:

Ըստ «Արմենպրես»-ում տեղ գտած հոդվածի՝ պարզվել է, որ իրականում Kavkazplus.com կայքը ադրբեջանական է։
Մասնավորապես, կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն Google Analytics-ում գրանցված է UA-38418329 ծածկագրի ներքո: Նշված հաշիվը գրանցված է[email protected] էլ. հասցեով, որը Facebook-ի որոնման համակարգում, իր հերթին, ասոցացվում է azvision.az կայքի գլխավոր խմբագիր Վուսալ Մամեդովի էջի հետ:

Հատկանշական է նաև այն, որ Facebook-ի տրամադրած տվյալների համաձայն, կայքի ֆեյսբուքյան էջը կառավարվում է Վրաստանի տարածքից:

Ի դեպ, կայքի նյութերը ֆեյսբուքյան էջում տեղադրվելուց հետո վերատարածում են մեծ թվով ադրբեջանցի օգտատերեր: Բացի այդ, դրանք հայտնվում են մի շարք այլ ադրբեջանական լրատվական կայքերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP