Դոմիկը լուսավոր տուն կդառնա, թղթե համակարգիչը՝ թռիչք. նոր մանրամասներ «Թղթե երազանք» ֆիլմի զարգացումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Դոմիկը լուսավոր տուն կդառնա, թղթե համակարգիչը՝ թռիչք. նոր մանրամասներ «Թղթե երազանք» ֆիլմի զարգացումներից

19:44 19.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել:

Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն երկրաշարժի ու այն վերապրածների մասին չէ: Խնդիրը համամարդկային է:

«Թղթե երազանք» ֆիլմում կհանդիպես և´ դագաղագործի, և´ դույլերով ամեն օր ջուր կրող տղայի, և´ վառարանի մոտ կուչ եկած ու այդպես դասերը սովորող երեխայի կերպարներին: Կերևա նաև թղթի վրա նկարված համակարգիչը: Թղթե երազանքներ, որոնք նյութանակացվելու են: Դժվարություններ, որոնք հաղթահարվում են: Պայքար, որն ավելի բարձր թռիչքի է նախապատրաստում:

2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով իրականացված բարեգործական ակցիան հնարավորություն տվեց, որ անօթևան ու  ծայրահեղ կարիքավոր մի շարք ընտանիքներ հին ու քանդված տնակներից լուսավոր ու բարվոք  տուն տեղափոխվեն:

Հաջորդ մարաթոնով Գյումրիի տաղանդավոր և ընդունակ, բայց սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին հնարավորություն տրվեց սովորել, առաջ գնալ: Խոսքը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու մասին էր:

Ու այս ամենը դարձավ ֆիլմ, որը կօգնի չկոտրվել, չնահանջել, հաղթել:

Կոտրված տնակը լուսավոր տուն կդառնա, թղթե համակարգիչը՝ մոտիվացիա՝ հասնելու ավելիին: Այլ մանրամասներ կբացահայտվեն արդեն ֆիլմը դիտելիս:

«Շանթ»-ի սերիալների հայտնի ու նաև առաջին քայլերն այստեղ անող հրաշալի դերասանական թիմը, սցենարական ու ռեժիսորական լուծումները թույլ չեն տա հեռանալ էկրաններից:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP