Արթիկի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Արթիկի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը

13:44 20.08.2019

Օգոստոսի 18-ին` ժամը 22:50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:
Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

BACK_TO_TOP