Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնասել դեմքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնասել դեմքը

16:00 20.08.2019

Շիրակի մարզի Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնաս պատճառել: Դեմքի, գլխի, ծոծրակին հասցված վնասվածքներով Գևորգ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հոսպիտալացումից հետո առաջին բանը, որ արել են բժիշկները, եղել է փայտացման և կատաղության դեմ ներարկումը: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական միջամտություններ: Շան կծոցից առաջացել է հյուսվածքային լուրջ դեֆեկտ, բարեբախտաբար՝ շնչուղիներին վնաս չի հասցվել: Պլաստիկ վիրաբույժը երկարատև բուժում է նախանշում:

«Հիմա ինքը կոնսերվատիվ բուժման մեջ է, հետագայում արդեն պարզ կլինի, թե ինչ ծավալի միջամտություններ են հարկավոր, քթի հատվածում մենք ունենք հյուսվածքային դեֆեկտ, հետագայում փորձելու ենք այդ դեֆեկտը վերացնել»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Գյումրի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը։

Իսկ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, Գևորգի հայրն է պատմում, տղան չուզեց խոսել ու վերհիշել կատարվածը։ Հառիճ գյուղում այս դեպքը խոսակցության թեմա է դարձել: Բոլորն են ցույց տալիս այն տան բակը, որտեղ պահվում է շունը: Պարզվեց՝ տանն ապրողներ չկան, անբնակ տան հսկիչն այս խոշոր ու վտանգավոր շունն է: Բոլորն էլ հաստատեցին, որ շատ հաճախ շունը կապը պոկում է ու շրջում գյուղում: Հարձակման դեպքեր էլի են եղել:

«Տղաս ուզեցել է տատիկի տուն գնա, բարձրացել է էն կողմով, որտեղ շանն են կապած եղել, պոկվել է կապից ու ընկել տղայիս հետևից, հասել է, թաթերով խփել է, գցել տղիս ու դեմքը բռնել։ Մեր պահանջն է՝ տեր լինեն իրենց շանը, սաղ գյուղն է բողոքում, դուք էլ լսեցիք բոլորին, որ այդ շունը միշտ կապից պոկվում է, մարդանց վրա հարձակվում։ Գյուղապետին էլ ասել ենք, որ խնդրով զբաղվի, բայց ոչ մի բան էլ չեն անում, հո գյուղացիները կրակը չե՞ն ընկել էդ շան ձեռքը։ Գյուղը վախի մեջ է ապրում»,- ասել է Վալերի Մինասյանը։ Տղային օգնության հասած հարևաններից մեկը շան տիրոջ խնամին է: Տերերը գյուղում չեն ապրում: Խնամիները հրաժարվում են շանը տիրություն անել, թեև իրենք էլ շատ մոտ են ապրում այդ տանը: Բողոքող գյուղացիներն էլ հարձակման ամեն դեպքից հետո խնամիներին են դիմում: Իսկ հարձակման պահին շունը կատաղա՞ծ է եղել, թե՞ ոչ, ի հայտ կգա դեպքից 15 օր անց. եթե շունը սատկեց, ուրեմն կատաղած է եղել:

Գյուղացիներին անհանգստացնում են նաև թափառող շները: Բողոք է ուղղվել գյուղապետին, բայց նա էլ չի հաստատում, որ իրեն հասած բողոք է եղել, թե գյուղում թափառող շներ կան: Հիմա առաջինը, որ գյուղացիները պահանջում են, կապը կտրած, վտանգավոր շանը մեկուսացնելն է: Սպասում են, թե տերերը երբ են հարցը լուծելու: Նրանց դուստրն արդեն տեղյակ է պահել Արմավիրում բնակվող ծնողներին, ասում է՝ հաստատ մի քանի օրից կգան ու կտանեն շանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP