Վերամշակման նոր տեխնոլոգիայով փողոցաշինություն Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Վերամշակման նոր տեխնոլոգիայով փողոցաշինություն Գյումրիում

14:00 22.08.2019

Ռեսայքլինգ մեթոդը փողոցաշինության մեջ վաղուց կիրառելի պրակտիկա է, որն առաջին անգամ փորձարկվում է Գյումրիի փողոցների կառուցապատման մեծ ծրագրում։ Նոր տեխնոլոգիան շինարարները միայն Վազգեն Սարգսյան փողոցում են օգտագործելու։ Ռոտորային խառնիչին կցված է նաև ջրային մեքենա, որը կանխում է փոշու արտանետումը միջավայր։ Մեքենայի մնացած գործողություններն ուղղված են կտրած, հանված հին ասֆալտի շերտի տեղում վերամշակմանը։

Նույնիսկ վերամշակում անցնելու համար էլ, փողոցի հին ասֆալտաշերտը լաբորատոր ստուգման է ենթարկվում` համոզվելու, որ հնի որակը համապատասխանում է նոր տեխնոլոգիայով փողոց կառուցելուն: Լաբորատոր ստուգումներն անցկացնում է ճանապարհաշինության մեջ երկարամյա փորձ ունեցող գերմանացի մասնագետ Էդուարդ Վեբերը։ Իր մասնակցությամբ այն, ինչ լաբորատորիայում փորձաքննություն  է անցել, շիննորմերին համապատասխան է գնահատում։

«Մեկ օր առաջ եմ այս փողոցում հետազոտություն կատարել։ Պարզ էր, որ հիմնային ասֆալտը խորհրդային տարիներից մնացած է ու արդեն քայքայված։ Տեղ-տեղ նորոգումներ են շատ արվել, բայց դա այս երկարության փողոցի համար ելք չէ։ Ամեն դեպքում, լաբորատոր ստուգումների եզրակացությամբ թույլատրելի է հին շերտը վերամշակելու ու նոր փողոց կառուցել նոր մեթոդով։ Կարող եմ ասել, որ այս տեխնոլոգիայով փողոցի կառուցումը որակի և դիմացկունության երաշխիք է։ Վստահ կարող եմ ասել, որ ծանր մեքենաների երթևեկությունից էլ չի քանդվի, այն դեռ երկար կծառայի ձեզ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի գեոտեխնիկական լաբորատորիայի մասնագետը։

Խառնիչ մեքենան մեկ անցումով ամբողջովին վերամշակում է մինչև 50 սմ խորության ասֆալտաշերտ։ Վազգեն Սարգսյան փողոցում, սակայն, դա չի գերազանցում 25 սմ-ը։ Վերամշակումից ստացված հողային զանգվածը ցեմենտի ու այլ նյութերի խառնուրդից վերածվում է բետոնե շերտի ու հարթեցվում։

«Էս պատրաստի բետոնե հատվածում 3 օրից արդեն կարող ենք ասֆալտապատել, երկշերտ է լինելու ասֆատը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ » շինընկերության աշխղեկը։

Մոտ 3 կմ երկարության ու 14 մ լայնության փողոցի ասֆալտաշերտի դիմացկունությունն ապահովագրելու է ոչ միայն նոր տեխնոլոգիայով հիմքի կառուցումը։ Նոր ջրահեռացման ցանց է կառուցվել, հաշվի է առնվել փողոցի թեքությունը, ջրընդունիչներով անձրևաջրերը հոսելու են դեպի Գյումրի գետակ, որը հատում է Վազգեն Սարգսյան փողոցը։ Այն երթևեկությամբ ծանրաբեռնված կենտրոնական փողոցներից մեկն է, որի շինաշխատանքների ընթացքում թույլ տրվեց փողոցը փակել միայն գիշերային ժամերին։ Ժամկետների խախտումներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները այս փողոցում նախատեսում են վերջապես ավարտել սեպտեմբերի 21-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP