Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

17:00 22.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։

Մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից Երևանյան խճուղու (3կմ 396 մ) երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Կառուցվել է փողոցի անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը, իսկ մյուս մասը՝ վերականգնվել: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, ընթացքի մեջ է հին հենասյուները նորերով փախարինելու գործընթացը:

Նույն կազմակերպության կողմից Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվել է ստորգետնյա կոյուղացանցի վերանորոգում, տեղադրվել է ասֆալտի ծածկույթի հարթեցնող շերտ՝ 3 սմ հաստությամբ: Ընթացքի մեջ են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ավարտին են մոտենում Գարեգին Նժդեհ հրապարակի ճանապարհային երթևեկության անվտանգության կղզյակի կառուցման աշխատանքները:
Տիգրան Մեծի փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից արդեն իրականացվել են մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Հայուհու հրապարակում ավարտվել է մայթերի ասֆալտապատումը, բուն հրապարակում տեղադրվել է ասֆալտի շերտի ծածկույթ՝ 3 սմ (հարթեցնող շերտ) և 6 սմ վերին շերտ հաստությամբ:

Սայաթ-Նովա փողոցում (411 մ) ընթացքի մեջ են ասֆալտի ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքները: Իրականացվում է մայթերի հիմնանորոգում։ Ընդ որում՝ մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման եղանակով, իսկ մյուսը՝ սալիկապատման: Ասֆալտապատման եղանակով հիմնանորոգվող մայթի աշխատանքներն ավարտված են, սալիկապատման աշխատանքները ընթացքի մեջ:

Գարեգին Նժդեհ (1կմ 472մ) փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն արդեն իրականացրել է մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման աշխատանքները, այս պահին հիմնանորոգվում են մայթերը: Գարեգին Նժդեհ փողոցում ևս մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման, իսկ մյուսը՝ սալիկապատման եղանակով: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Ա.Ա.Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից Գերցեն փողոցում (904 մետր) անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են փողոցի երթևեկելի մասի ասֆալտի ծածկույթի ներքին շերտի տեղադրման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները:

Վազգեն Սարգսյան փողոցում (2 կմ 66 մետր) նույն ընկերության կողմից իրականացվել են 43 լայնական կտրվածքներ՝ անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների, կապի, հեռահաղորդակցության, հոսանքալարերի անցկացման նպատակով: Այս փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատումը նախապատրաստելու նպատակով: Գերմանիայում կիրառված փորձով Վազգեն Սարգսյան փողոցի հիմնանորոգման համար նոր տեխնոլոգիա է օգտագործվելու: Սառը վերօգտագործման եղանակով կառուցվելու է ճանապարհի հիմքը և տեղադրվելու է 2 շերտ ասֆալտբետոն. 5սմ ներքին և 4 սմ վերին շերտով: Փողոցի հարթեցումն իրականացվելու է լազերային ավտոգրեյդերով:

Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվել են նոր ստորգետնյա մալուխներ, վերականգնվել են հրապարակի անձրևաջրատար խողովակները, ընթանում են մայթերի հիմնանորոգման, ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP