Որո՞նք են ընտանեկան բռնության պատճառներն ու ինչպիսի՞ն է վիճակագրությունը. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Որո՞նք են ընտանեկան բռնության պատճառներն ու ինչպիսի՞ն է վիճակագրությունը. քննարկում Գյումրիում

23:34 22.08.2019

Ընտանեկան բռնությունների ինչպիսի՞ վիճակագրություն է ձևավորվել բռնության դեմ օրենքի ընդունումից հետո: Այս մասին համատեղ քննարկում էին կազմակերպել Երևանի և Գյումրիի մեդիա կենտրոնները: Ընտանեկան բռնության դեմ նախագիծն ընդունվել է 2017-ին, և դրանից հետո բռնությունների վերաբերյալ ահազանգերը ոստիկանությունում ավելացել են: Շիրակի մարզում ընտանեկան բռնության դրսևորման բոլոր տեսակները կան, և բռնության ենթարկվողների մեծ մասը հրաժարվում է օգնությունից: Բայց բանախոսները ներկայացրել են նաև հաջողված պատմություններ, երբ հնարավոր է եղել փրկել ընտանիքը՝ բացառելով բռնության շարունակականությունը:

Ընտանեկան բռնության վիճակագրությունն արտահայտում է միայն այն դեպքերը, որոնց մասին ոստիկանությունն ու համապատասխան մարմիններն իմանում են ու միջամտում: Ոստիկանության ամփոփագրերում ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել, բայց սա չի նշանակում, թե ընտանիքներում սկսել են ավելի հաճախ բռնություն կիրառել: Շիրակի մարզպետարանի՝ ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտանության բաժնի պետն է նշում՝ բռնության ենթարկվող կանայք սկսել են բարձրաձայնել ընտանիքում բռնության մասին, ու սա՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումից հետո:

«Դեպքերը միշտ եղել են, ուղղակի այդ դեպքերով հետաքրքրվողներ, այդ դեպքերի հետևից գնացողներ չեն եղել: Բայց իրականությունն  այնպիսին է, որ Շիրակի մարզում կա բռնություն, կան բռնության բոլոր տեսակները: Ունեցել ենք դիմողներ, որոնք հրաժարվել են գնալ ոստիկանություն՝ կապված հասարակական կարծիքի և կարծրատիպերի հետ: Օրենքի ընդունումից հետո ոչ թե դեպքերի աճ գրանցեցինք, այլ եղած դեպքերի հարցերով մարդիկ սկսեցին դիմել ոստիկանություն, համապատասխան ծառայություններ և, բնականաբար, ոստիկանության ամփոփագրերի մեջ զգալի աճ տեղի ունեցավ»,- ասել է մարզպետարանի՝ ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Եթե բռնությունը քրեորեն պատժելի չէ, կամ պատիժը մեղմ է, կանխարգելելը շատ դժվար է: Սա բանախոսների կարծիքն է, ովքեր արձանագրում են, որ որոշ դեպքերում էլ հայտնաբերում են կանանց, ովքեր ամեն օր ենթարկվում են ընտանեկան բռնության, բայց, վախենալով հասարակության քննադատություններից, չեն բարձրաձայնում: Այդպիսի մի դեպք տարիներ առաջ Գյումրիում հանգեցրել է կնոջ սպանության: Շիրակի մարզում ընտանեկան բռնությունների ենթարկվածների համար մեկ ապաստարան կա: Հանրապետության տարածքում դրանք 3-ն են։ Այստեղ ժամանակավորապես օթևան ու հոգեբանական աջակցություն են ստանում բռնության ենթարկված կանայք ու երեխաները: Նրանք ընտանիք են վերադառնում, եթե համապատասխան մարմինների ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ ամուսինները կարող են ու ցանկանում են համատեղ կյանքը շարունակել: Իսկ եթե կինը որպես ելք ընտրում է ամուսնալուծությունը, ապա պետական այլ ծրագրերով աջակցում են նրան: Ընտանեկան բռնությունից միայն կանայք չէ, որ տուժում են: Կան դեպքեր, երբ կանանց կողմից բռնության զոհ են դառնում ամուսինները: Այս դեպքերը շատ ավելի քիչ են: Բանախոսները նշում են՝ տղամարդկանց արժանապատվությունը թույլ չի տալիս ոստիկանությունում հաղորդում տալ կնոջ կողմից բռնության ենթարկվելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP