19:57 23.08.2019
«Շատ հուզիչ պատմություն է: Ամենաուրախալին այն է, որ Գյումրիի մասին է: Ոչ թե ավերածության, դժբախտության, ոչ թե աղետի, այլ վերելքի, վերապրելու ու հաղթանակի մասին է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստադրամայի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ֆիլմում դագաղագործ ուստա Սերոբին մարմնավորած դերասանը՝ Դավիթ Հակոբյանը:
Նա շատերի պես ֆիլմը դեռ չի նայել, բայց վստահ է, որ ամենն արվել է բարձր մակարդակով :
Դավիթ Հակոբյանը սևանցի է, բայց ֆիլմում Գյումրիի բարբառով է խոսում: Այդ հարցում օգնության են հասել արմատները՝ մշեցի լինելը: Մուշից գաղթած պապերը հենց այդ այդ բարբառով են խոսել:
Ուստա Սերոբի կերպարը հեռուստադրամայում առանձնանում է իր խորությամբ ու դրամատիզմով: Ողբերգականությունը, սակայն, լի է նաև ապագայի հանդեպ անսահման հավատով, իմաստնությամբ: Մտքերը, որ արտահայտվում են այդ կերպարի միջոցով, կարող են կյանքի կողմնորոշիչ դառնալ, օգնել, կարող են թև տալ:
Խոսելով նկարահանող խմբի հետ աշխատանքի մասին՝ դերասանը պատմեց, որ իր համար առաջին հերթին բացահայտում էր ֆիլմի ռեժիսորը՝ Գարրի Զաքարյանը.
«Շատ ճաշակով, փորձառու ու հետաքրքիր տղա էր: Հուսամ, որ նորից ինչ-որ առիթ կունենամ իր հետ աշխատելու, քանի որ ինքն այլ ստանդարտներով էր աշխատում: Հաճույքով էինք աշխատում»:
«Թղթե երազանք» հեռուստադրաման եթերում կլինի սեպտեմբերի 2-ից:
2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով իրականացված բարեգործական ակցիան հնարավորություն տվեց, որ անօթևան ու ծայրահեղ կարիքավոր մի շարք ընտանիքներ հին ու քանդված տնակներից լուսավոր ու բարվոք տուն տեղափոխվեն:
Հաջորդ մարաթոնով Գյումրիի տաղանդավոր և ընդունակ, բայց սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին հնարավորություն տրվեց սովորել, առաջ գնալ: Խոսքը Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու մասին էր: Նկարահանվեցին շատ պատմություններ ու «Շանթին» այս պատմությունները նոր գաղափար հուշեցին:
Սա նոր խոսք էր դառնալու հայկական ֆիլմարտադրության մեջ՝ այս իրական պատմություններով ստեղծել մի բազմասերիանոց ֆիլմ, կյանքի բարդություններին դիմակայելու, չկոտրվելու, չնահանջելու, պայքարելու և հաղթելու մասին:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...