19:52 24.08.2019
Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից բողոք եմ ստանում մարզից Երևան իրականացվող ուղևորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ․
Ի՞նչն է խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա Երևանի քաղաքապետի հրահանգի արդյունքում այժմ կարողանում են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան, որտեղից ստիպված լրացուցիչ գումար են ծախսում՝ նվազագույնը 1000 դրամ՝ տաքսիով Երևան հասնելու և իրենց առօրյա խնդիրները լուծելու համար։ Ստացվում է, որ Երևան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար ամենաքիչը 1000 դրամով ավելանում է։ Ինչու՞ տաքսիով, որովհետև շատ դեպքերում մարդիկ մարզից գալիս են մեծ պայուսակներով, ծանր բեռներով և քաղաքային տրանսպորտից տեխնիկապես հնարավոր չի լինում օգտվել։
Միանգամայն գիտակցելով Երևան քաղաքի գերբեռնվածության խնդիրն ու բեռնաթափման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, միաժամանակ պետք է ընդգծել, որ դրանք չպետք է իրականացվեն այլոց իրավունքների հաշվին։ Հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, որ մարդիկ գումար են վճարում Երևան հասնելու համար, բայց չեն հասնում։
Բացի այդ, քաղաքապետի հրահանգը, որն, ի դեպ, բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, այն է՝ « Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ», մեկ այլ գլոբալ խնդիր էլ է առաջացնում․
Միջքաղաքային երթուղիների նկատմամբ գործադրվող այսպիսի ճնշումն աստիճանաբար հանգեցնելու է վերջիններիս գործունեության դադարեցման, ինչպես օրինակ տեղի ունեցավ մի քանի մարզերի բնակավայրերի երթուղիների հետ, երբ երթուղիներին փոխարինեցին անօրեն դաշտում «թաքուն» աշխատող տաքսիները։
Կարծում եմ՝ նպատակահարմար է որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել, թե քանի քաղաքացու իրավունք է ոտնահարվում, և ինչ հարց է լուծվում դրա դիմաց։ Օրինակ Վարդենիս-Երևան ուղևորափոխադրումներն իրականացնում են 12 մեքենաներ, որոնցից հազիվ թե 10-ը աշխատեն օրվա մեջ։ Արդյո՞ք 10 մեքենայի արգելքով բեռնաթափվելու են մայրաքաղաքի փողոցները։
Այսպիսով, եթե Երևանի քաղաքապետի այս հրահանգն անկասելի է, ապա մարդկանց այս կերպ ոտնահարված իրավունքների վերականգնումը Երևանի քաղաքապետարանի համար անհրաժեշտություն է դառնում՝ ապահովելու «Հյուսիսային» ավտոկայանից դեպի Երևան բնակիչների անվճար տեղափոխությունը՝ մեծ ուղեբեռների հարմարավետ տեղափոխման հնարավորությամբ։
Հուսամ, խնդիրը կլուծվի փոխընկալելի տարբերակով, և մարդիկ ստիպված չեն լինի մայրուղին փակելով հարց բարձրաձայնել ու լուծել»։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...