Մեր ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ. «Սանիթեք» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Մեր ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ. «Սանիթեք»

16:22 02.09.2019

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան:   

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից

Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է:

Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացածի համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը, ինչի վառ օրինակ է մինչ օրս Երևան քաղաքում աղբահանության իրականացման կարգի և աղբամանների տեղադրման վայրերի սահմանման Ձեր կողմից անշեղորեն խախտվող և նամակներից մեկով «ինչ-որ քարտեզ և ընթացակարգ» ու «անհասկանալի» որակավորված օրենքով սահմանված Երևանի համայնքի այս պարտավորությունը, որի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով և առանց որևէ հիմքի:

Այսօրվանից սկսած, սակայն, ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:

Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանությամբ և պայմանագրի խախտումներով: Այս ամենի արդյունքում Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլևս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ:

Նման հնարավոր հետևանքների մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք Ձեզ, իսկ վերջին ծանուցումը ուղարկվել է մեր պայմանագրի ղեկավարի կողմից 28.08.2019թ-ին: Նշվածի արդյունքում Ձեր կողմից ներկայացվող համապատասխանության և ձախողման ծանուցումներում նշված ծառայությունների մատուցումը այլևս անհնար է պատշաճ կատարել, իսկ կատարման նման անհնարինությունը ծագել է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու հետևանքով, և անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի չի կատարել իր վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Նշվածը հաշվի առնելով՝ խնդրում ենք սույնը դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել:

Կրկին անգամ հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:

Հարգանքով՝ Նիքոլա Էլ Թաուիլից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP