Որոշումը միանշանակ ճիշտ է, ոչ մի բժիշկ չի գնալու Ուռուցքաբանության ազգային կենտրոնից. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Որոշումը միանշանակ ճիշտ է, ոչ մի բժիշկ չի գնալու Ուռուցքաբանության ազգային կենտրոնից. Արսեն Թորոսյան

17:50 03.09.2019

«Եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումը 1 տարի առաջ կայացնելու, 1 տարի առաջ կանեի: Պարզապես այս կենտրոնը չէր գտնվում ԱՆ ենթակայության տակ, դրա համար էլ որոշումն ընդունվել է հիմա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի հեռացման շուրջ ծագած քննարկումներին:

Նախարարը նաև հարց ուղղեց ՀՀ քաղաքացիներին.

«Եվ եթե ես մի հռետորական հարց տամ, որին քաղաքացիները կարող են պատասխանել իրենք իրենց կամ քոմենթների տեսքով կամ այլուր, արդյո՞ք գոհ էին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատանքից ընդհանրապես, որովհետև ամենաշատ բողոքները մենք էնտեղից ենք ստացել` մի մասը` օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ, բայց ամեն դեպքում, այդ բողոքները հիմք են մեր որոշումների կայացման, ինչպես նաև հիմք է էն մի իրադարձությունը, որի վերաբերյալ ես արդեն հրապարակում եմ արել իմ էջում՝ կապված իրանական ներդրողների հետ:

Այդ մասին էսօր ներկայացվեց, որ խնդիր չկա: Իսկ խնդիր չկա, որովհետև, ըստ իմ տեղեկությունների, 50 տոկոս բաժնետոմսերը վերադարձվել են իրական սեփականատիրոջը, և դրա համար էլ քրեական հետապնդումը դադարեցվել է»:

Նախարարը շեշտեց, որ տնօրենի հեռացման մասին որոշումը համարում է վերջնական և ճիշտ.

«Որոշումը միանշանակ ճիշտ է: Էդ կենտրոնը զարգանալու է մեր հովանու ներքո: Ոչ մի բժիշկ չի գնալու կենտրոնից: Նրանց համար ավելի լավ պայմաններ ենք ստեղծելու: Ավելին, եթե կան բժիշկներ, որոնք բոնուսներ չեն ստանում, օրինակ` պետպատվերի շրջանակում կատարած աշխատանքի համար իրենց տնօրենների կամայական որոշումներով, ապա մենք էդ հարցը կլուծենք: Խնդրում ենք նման դեպքերում դիմեք մեզ, մենք ուղիղ էդ հարցերը կլուծենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP