Ռուսաստանում հունվարի 1-ից բենզինի և դիզելի գինը կբարձրանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ռուսաստանում հունվարի 1-ից բենզինի և դիզելի գինը կբարձրանա

13:11 27.11.2017

Նոյեմբերի 22-ին, Ռուսաստանի դաշնային խորհուրդը հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է 2018-2020 թթ. 5-րդ դասի բենզինի եւ դիզելային վառելիքի ակցիզային դրույքաչափի ավելացում: Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները մշակվել են Ֆինանսների նախարարությունում:

Նոյեմբերի 16-ին դրանք երկրորդ ընթերցմամբ ընդունվել էին Պետդումայի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից 5-րդ դասի բենզինի համար ակցիզային դրույքաչափը 1 տոննայի համար կկազմի 11,213 ռուբլի, իսկ դիզելային վառելիքի համար՝ 7,665 ռուբլի: Ընթացիկ դրույքաչափի համեմատ, բենզինի ակցիզի աճը կկազմի 10.7%, իսկ դիզելային վառելիքինը`12.7% -ով:

Ավտոմեքենաների բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը 1 լիտրի համար կլինի 50 կոպեկ (մոտ 4 դրամ):

AIF.ru- ի հետ զրույցում ՌԴ «Տնտեսական շուկաների վերլուծություն» գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Թուրուկալովը հայտարարել է, որ ԱԱՀ-ի հաշվարկով, մանրածախ վառելիքի կեսը կբարձրանա մոտ 60 կոպեկով: «Բայց սա, եթե հաշվի առնենք միայն ակցիզային հարկի բարձրացումը,- ասել է փորձագետը:

Բնականաբար Ռուսաստանում բենզինի թանկացումը իր հետևանքները կթողնի նաև Հայաստանի բենզինի շուկայի վրա: Գաղտնիք չէ, որ հայ ներկրողների համար բենզինի հիմնական շուկան Ռուսաստանն է: Մինչ Ռուսաստանում դեռ խոսում են հունվարի 1-ից սպասվող թանկացումների մասին, հայ վարորդներն արդեն բարձրաձայնում են Հայաստանում բենզինի թանկացման մասին: Կաՙմ Հայաստանում որոշել են նախապես գները բարձրացնել կաՙմ էլ հունվարի 1-ից ևս բենզինի գնի աճ կնկատվի:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

22:40 03.08.2025

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

BACK_TO_TOP