12:50 09.09.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջուն անդրադարձել է աղբահանության խնդրին.
«Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է, մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։
Այսօր ինչպես տեսնում եք ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը բնականաբար ևս ունի իր «պատճառաբանությունները» իշխանության կողմից։Կարծում եմ այս օրերի վիճակի համար Սիփան Փաշինյանը նախ պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից, որ իր նշած ժամկետն էլ լրացել է, բայց խնդիրը չի կարգավորվել։ Երկրորդ, կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի Մարուքյանից իր մեծամիտ արտահայտչաձևի համար, թե մենք եղած հակասանիտարական խնդրի վրա քաղաքական դիվիտենտ ենք հավաքում։ Շատ ուժեր ձեր «փառահեղ» կառավարման արդյունքում գուցե հավաքել են դիվիդենտներ և շարունակելու են հավաքել։
Մենք խնդիրները բարձրաձայնում ենք հասցեական, առաջարկելով լուծումներ, մեր համար քաղաքական դիվիդենտ կարող է լինել մեր կոնկրետ առաջարկով խնդրի լուծումը, բայց ոչ երբեք այն վիճակը, որում մեր բնակիչները, ընկերները, կանայք, երեխաները բնակվում են այսօր։
Ես առանձնահատուկ հակակրանք եմ տածում այս թեմայի նկատմամբ, քանի որ այն իջացրել է քաղաքային դիսկուրսը ամենատեխնիկական մակարդակի, բայց եթե չի ստացվում մոռացնել տալ խնդիրը, լավագույն այլընտրանքը մեզ չարախնդալու մեջ մեղադրելը չէ»:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...