13:49 09.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:
Արդյունքում՝ ՔԿ հիմնարկի կալանավորները և դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել՝ ոչնչացրել և վնասել են գույքը՝ խցերի դռներին հարվածելով և խցերի կերակրադռնակները կոտրելով, խցերից վառվող առարկաներ են նետել հիմնարկի պահպանության տարածք, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածքը, որը մեկուսացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կանչված մեկ մարտական հաշվարկի կողմից: Բացի դրանից՝ նույն ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի մերձակա տարածքում հավաքվել է շուրջ 30 ավտոմեքենա:
ՔԿ հիմնարկի մոտ հետագա կուտակումները հնարավոր է եղել կանխել՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի ժամանման արդյունքում: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ իրականացված միջոցառումների արդյունքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դադարեցվել են:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ:
Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:
Բացի դրանից՝ անկարգություններ են տեղի ունեցել նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկում:
Այսպես՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի աշխատակցից զեկուցագրեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, երկու կալանավորներ, իսկ այնուհետև ժամը 19:00-ից մինչև 19:55-ն ընկած ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու երկու մասնաշենքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ հայհոյել են, հարվածել խցի դռանը, չեն ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել խցի դուռն ու դուրս եկել խցերից:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Հարուցված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՔԿ հիմնարկներում անկարգություններին մասնակցություն ունեցած կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը և գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին և ՔԿ հիմնարկների վարչակազմին:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...