Ոչ մի օրենքում փոփոխություն չանենք, որովհետև մի օր Դուք մի ընդհանուր օրենք կբերե՞ք․ Բագրատյանը՝ Մանուկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ոչ մի օրենքում փոփոխություն չանենք, որովհետև մի օր Դուք մի ընդհանուր օրենք կբերե՞ք․ Բագրատյանը՝ Մանուկյանին

15:51 09.09.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Սերգեյ Բագրատյանը այսօր խորհրդարանում հաջորդաբար ներկայացրին ջրօգտագործողների վերաբերյալ նոր կարգավորումների մասին նախագծեր։ Դրանցից մեկը վերաբերում է ջրօգտագործողներին իրենց հիդրոմիավորի մասին տեղեկություն տալու հնարավորությանը, մյուսը՝ օգտագործված ջրի դիմաց բանկով վճարելու համակարգի ներդրմանը։

Առաջինի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, մասնավորապես Արտակ Մանուկյանը, ակնարկեցին, որ լուծումը տեղային է ու ռազմավարական, ընդհանուր խնդիրների հանգուցալուծում չի տալիս։

Այս քննադատությանը պատասխանեց Բագրատյանը՝ ասելով, որ իրենք լուծում են տալիս մի խնդրի, մյուսին էլ կարող են լուծում տալ ընդդիմախոսները։

«Հիմա Դուք ասում եք՝ սպասե՛ք, մի քանի տարի հետո կբերենք Ջրային օրենսգրքում փոփոխություններ կանենք…  Ոնց որ մարդը՝ ոտը ցավում է, չի կարողանում գալ Ազգային ժողով, ասեք՝ սպասի՛, լրիվ կբուժենք քեզ, համբերի մի 5 տարի»,- ասաց Բագրատյանը։

Նա ավելացրեց, որ Ջրային պետական կոմիտեի ղեկավարի խնդրանքով որոշել են օրենքն ուժի մեջ մտցնել ավելի շուտ։

«Պատկերացրեք, որ էս օրենքը մի տարի թողեինք, մի քանի միլիարդի պատասխանն ո՞վ է տալու։ Այսինքն՝ Ձեր ասելով դուրս է գալիս, որ մենք ոչ մի օրենք պետք է փոփոխություն չանենք, որովհետև մի օր Դուք ընդհանուր օրենք կբերե՞ք։ Սա զավեշտ է»,- բնորոշեց Բագրատյանը։

Դիմելով Մանուկյանին՝ պատգամավորն ասաց, որ եթե նրանք բերեն նման նախագիծ, այդ կետը մեջը չի լինի, որովհետև տեսական գիտելիքներ ունեն, բայց գործնականում ինքն է այդ խնդիրների հետ առնչվել՝ ջրբաշխ ու մարզպետ եղած ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP