17:23 15.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան, կծանոթանա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։
Կքննարկվի նաև հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։
Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ:
Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթն ու արվեստը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջանների են պատկանում։
Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում ու մշակութային ինստիտուտներում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված իսլամական մշակույթին և արվեստին:
Նա ակտիվորեն ներգրավված է ճարտարապետական կոթողների պահպանության գործում, մասնավորապես, աշխատանքներ է իրականացնում Բահրեյնի, Սիրիայի և Եգիպտոսի պատմական շինությունները պահպանելու և վերականգնելու ուղղությամբ:
Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանը (DAI) հիմնադրվել է շեյխ Նասեր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հավաքածուի հիման վրա։
DAI- ի հիմնական գործառույցներից են դասախոսությունների, համերգաշարերի, ֆորումների, ցուցադրությունների, թրեյնինգների կազմակերպումը, հետազոտությունների իրականացումը, գրքերի հրատարակումը:
DAI-ն ունի նաև երկու գրադարան, որոնցից մեկում ներկայացված է իսլամական արվեստի ու մշակույթի մասին գրքերի հարուստ հավաքածուն, իսկ մյուսում պահվում են հազվագյուտ գրքեր: Ընդ որում, այդ հավաքածուի գրքերն այժմ թվայնացվում են՝ հասանելի դառնալով գիտնականների ու հետաքրքրված անձանց ավելի լայն շրջանակի համար:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...