18:24 28.11.2017
Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից: Ընկերության բաժնետոմսերի գներն այս ընթացքում ընկել են ավելի քան 35 տոկոսով (տե՛ս գծապատկերում)։
Դեռևս ամռանը ընկերության աշխատակիցներից երկուսը տեղեկացրել էին, որ երբ իրենք Ադրբեջանում ներկայացրել են անօդաչու թռչող սարքը, խնդրանք են ստացել ադրբեջանցիներից՝ հենց հայկական դիրքերի դեմ կիրառել սարքը՝ դրա հնարավորությունները մարտական պայմաններում ցուցադրելու համար։ Չնայած ընկերության ղեկավարության սպառնալիքներին՝ աշխատակիցները հրաժարվել են անել դա, ինչից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչն անձամբ է գործարկել սարքն ու այդպիսով հարձակում իրականացրել Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Միգուցե իրենց մոտ որոշակի խնդիրներ կային՝ կապված կադրերի հետ, որոնք պետք է կիրառեին այդ մահապարտ տարբերակը կամ խնդիրներ կային արտադրության հետ․ Որոշակի բաներ չէր ստացվել, նորից փորձում էին ոչ թե իրենց մոտ հավաքված, այլ Իսրայելից բերված տարբերակները փորձարկել իսրայելցի մասնագետների միջոցով, որպեսզի հետագայում միգուցե իրենք յուրացնեն արդեն դրանց օգտագործումը»,- նշում է Razm.info մասնագիտացած կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
Միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո դրա վերաբերյալ քննություն սկսվեց Իսրայելի պաշտպանության նախարարությունում, ապա գործը փոխանցվեց ոստիկանության՝ միջազգային քրեական հանցագործությունների բաժնին։ Այս ընթացքում սառեցվեց ընկերության միջազգային պայմանագրերից մեկի կատարումը, որով արտադրողը 20 միլիոն դոլարի այս սարքերից պետք է մատակարարեր այսպես կոչված «նշանակալի գնորդին», որի անունը չէր բացահայտվում։
«Հետաքննությունից տարածված նյութերը հենց Ադրբեջանի հետ կապված միջադեպի շուրջ էին, ըստ այդմ՝ այդտեղ կասկած չկա, որ նույն հետաքննության շրջանակներում Իսրայելի պաշտպանության նախարարությունը նախ՝ դիմել էր նման քայլի, այնուհետև արդեն հետաքննության արդյունքում քրեական գործ է հարուցվել»,- նշում է վերլուծաբանը։
Սակայն ադրբեջանական իշխանությունները ժամանակին պայմանագիր են կնքել Aeronautics ընկերության հետ, որի հիման վրա սարքի արտադրությունը կամ հավաքումը պետք է կազմակերպվի հենց Ադրբեջանում։ Արդեն իսկ ներկայացվել է դրա ադրբեջանական տարբերակը՝ հավաքված Իսրայելում արտադրված դետալներով: Ընդ որում՝ այդ սարքը ներկայացվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահին (լուսանկարում)։
Սրա հետ կապված հայտարարություն է տարածել Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Թամար Զանդբերգը, որում մասնավորապես նշել է. «Aeronautics ընկերությունն անօդաչու թռչող սարքեր է արտադրում նաև Ադրբեջանում կամ առնվազն թույլտվություն է տվել, որ ադրբեջանական ընկերությունը Իսրայելում արտադրվող այդ սարքերի պատճենները հավաքի Ադրբեջանում։ Իսրայելի պաշտպանության նախարարին ուղղված իմ նամակում ես պահանջել եմ, որ նա հրահանգի կասեցնել Aeronautics ընկերության կողմից Ադրբեջանում արտադրություն կազմակերպելու արտոնագիրը և, մասնավորապես, հրահանգի դադարեցնել Ադրբեջանում այդ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը»։
«Ադրբեջանի տարածքում դետալներ չեն արտադրվում, պարզապես հավաքվում են Իսրայելից ու Եվրոպայից բերված դետալների միջոցով։ Եթե դատենք հրապարակվող տվյալներից, ապա [Իսրայելում և Ադրբեջանում հավաքվող սարքերը] նույնն են, քանի որ նշվում են նույն մարտավարատեխնիկական բնութագրերը»,- նշում է Տարոն Հովհաննիսյանը։
Միջադեպին իսրայելական ընկերության ներկայացուցչի մասնակցությունը ներկայում քննվում է Իսրայելի ոստիկանության հատուկ վարչությունում։ Մինչ քննության ավարտը, սակայն, իսրայելական դատարանի որոշմամբ դադարեցվել է քննության մանրամասներին վերաբերող տեղեկությունների տարածումը։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...