Մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

15:06 21.09.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է: Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ:

Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը: Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան և միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին:

Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաև այն քաջորդիներին, ովքեր հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի: Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP