Արտաքին աշխարհին կուռ ու միասնական ներկայանալու խնդիր ունենք. ԱՄՆ համայնքը՝ վարչապետի այցին ընդառաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Արտաքին աշխարհին կուռ ու միասնական ներկայանալու խնդիր ունենք. ԱՄՆ համայնքը՝ վարչապետի այցին ընդառաջ

14:00 22.09.2019

Վերջերս ԱՄՆ-ում կազմավորվել է «Արևմտյան Ամերիկայի  համահայկական խորհուրդ» անունով կազմակերպություն, որը, ըստ ամերիկահայ ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանի, ամերիկահայ համայնքի ուժերը հավաքագրելու նպատակ ունի: «Ամերիկայի համահայկական խորհրդի» մեջ միավորվել են ամերիկահայ համայնքի բոլոր խոշոր կազմակերպությունները՝ այսուհետև ամերիկահայության խնդիրների շուրջ միասնական և համակարգված գործունեություն ծավալելու համար:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վիգեն Հովսեփյանն ասում է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, որոնցից խոշորներն ու ազդեցիկները, ընդհանրապես, իրարից անկախ էին գործում: Ըստ նրա, նոր խորհուրդն այդ առումով շատ հարցեր պետք է համակարգի և նպատակաուղղի:

Տեղեկացանք, որ արդեն 23 ամերիկահայ խոշորագույն կառույց միացել է այս խորհրդին, և այլ կազմակերպություններ նույնպես միանալու քայլեր են անում:

Մեր զրուցակիցը նշում է, որ «Ամերիկայի համահայկական խորհուրդը» պատրաստվում է պատշաճորեն դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ հարցն ամենևին էլ Փաշինյանի անձը չէ:

«Կարծում եմ, և բոլորս էլ համոզված ենք, որ ՀՀ վարչապետը, ով էլ որ լինի,  պետք է պատշաճ ընդունելության արժանանա, երբ օտար երկիր է այցելում, քանի որ  վարչապետի անձից  ավելի այստեղ խնդրո առարկա են  մեր հայրենիքի և ազգի հեղինակությունն ու արժանապատվությունը: Այստեղ քաղաքական տարակարծությունները ոչ մի դեր չեն խաղում,  քանի որ արտաքին աշխարհին մենք կուռ և միասնական ներկայանալու խնդիր ունենք»,- ասում է ամերիկահայ գործիչ Վիգեն Հովսեփյանը՝ նշելով, որ դա չի նշանակում թե վարչապետից պիտի թաքցնեն ազգային մտահոգությունները:

«Ընդհակառակը, մեր ազգային պարտականությունը պիտի համարենք հանրային աչքից և բամբասանքներից հեռու վարչապետի հետ կիսել մեր մտահոգությունները, առաջարկները, ինչու չէ՝ նաև պահանջները»,- ավելացնում է նա:

SHANTNEWS.am-ին ամերիկահայ ազգային գործիչը ներկայացրեց նաև թավշա հեղափոխությունից հետո ամերիկահայ համայնքի այսօրվա տրամադրությունները.

«Ազգի մեծամասնությունը ողջունել  է հեղափոխությունը, որովհետև ըստ իս փոփոխության ժամը վաղուց հասունացել էր: Նիկոլ Փաշինյանի անձով հմայվածների շարժում չէր այն համահայկական շարժումը, որ հաղթանակով ավարտվեց: Ուստի, իշխանություններն էլ պետք է հասկանան, թե ինչքան կարևոր և ինչքան կենսական է ընդհանուր հայտարարներ ստեղծել իրենց ծրագրերի շուրջ, այնպես, ինչպես ի սկզբանե հաղթանակն են արձանագրել: Ոչ մեկս էլ այնքան կույր չենք՝ տեսնելու թե ինչպիսի ահռելի ճիգեր են հարկավոր Հայաստանում և առհասարակ՝ հայկական իրականության մեջ՝ բարեկարգումները հաջողության հասցնելու համար:  Տասնամյակներով կուտակված խնդիրներ կան, «ծուռ աճած» ծառերը շատ են, սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներ կան, և սրանք կախարդական փայտիկով  լուծվող հարցեր չեն: Հետևաբար, զգուշավոր լավատեսությամբ պետք է հետևել եղածին, համապատասխան հանձնառություն վերցնել՝ ընդհանուր գործին նպաստելու համար, և միաժամանակ ազնվորեն ու տրամաբանական համբերությամբ հորդորել իշխանավորներին, որ որդեգրեն ամենաճիշտ ուղիներն ու չշեղվեն դրանցից»,- այսօրվա տրամադրություններն այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ամերիկահայ գործիչն անդրադարձավ նաև հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր քննարկվող բացթողումների մասին խոսակցություններին.

«Առհասարակ, եթե որևէ երկրի հետ  Հայաստանի հետ հարաբերությունների առումով անբավարարության զգացում գոյություն ունի կամ այդպիսի տպավորություն կա, ապա, որպես կանոն,  պատասխանատվությունը բարդվում է  հայկական կողմի վրա:  Իսկ եթե հակառակն է և դրական զարգացումներ են արձանագրվում, ենթադրվում է, որ մյուս կողմի մեծահոգության պատճառով է դա, կամ էլ պարզապես հայերիս շնորհված պարգև է՝ օտար երկրի կողմից… Դա սխալ տպավորություն է… Քաղաքագիտության ամենտարրական հասկացություններից է այն, որ միջպետական հարաբերությունների առանցքը պետական շահերն են: Ուստի, այս դեպքում, ԱՄՆ-ի համար Հայաստանի առումով  հաճախ հակադիր շահեր կան: Մեկ կողմից Հայաստանը դիտվում է ամբողջականորեն և անհույս կերպով ռուսական ազդեցության գոտի, Իրանի կամ այլ Միջին Արևելեան օրակարգի կետերով՝ ԱՄՆ-ի շահերին հակադրվող կողմ: Մյուս կողմից,  ԱՄՆ-ի հայկական համայնքի ներգործության և լոբբիստական ջանքերի շնորհիվ,  Հայաստանն ու հայությունը  դիտվում են որպես նկատելի դերակատար»,SHANTNEWS.am-ին ասում է ամերիկահայ գործիչը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի քաղաքական թատերաբեմի  վրա հայկական ուժը չունի, օրինակ, հրեական ուժի տարողությունն ու հզորությունը, որպեսզի քաղաքականություն թելադրի:

«Սակայն ԱՄն հայկական համայքն ունի օրեցօր զարգացող և կազմակերպվող ուժ, որպեսզի որոշ շեշտադրումներ կատարի և  մեղմացնի ԱՄՆ-ի հավանական կոշտ քայլերը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP