«Սանիթեք»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում․ քաղաքապետարանը պնդում է՝ ընկերությանը 165 մլն դրամ են տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«Սանիթեք»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում․ քաղաքապետարանը պնդում է՝ ընկերությանը 165 մլն դրամ են տվել

16:25 25.09.2019

Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները: Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասաց.

«Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ կվարեք: Բերեք, մեր փողը տվեք»:

Կարապետյանը պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

«Երկու շաբաթ առաջ ես ասացի, մի քանի օր առաջ վերահաստատեցի, նաև «Սանիթեք»-ի աշխատակիցների պահանջով ներկայացրի գրավոր, կնիքով ու ստորագրությամբ հաստատված տեղեկանք, որ Երևանի քաղաքապետարանն օգոստոսին վճարել է 165 մլն դրամ: «Սանիթեք»-ի իմ գործընկերը, կարծեմ, հենց նույն օրը հայտարարություն արեց, որով, ըստ էության, հաստատեց իմ ասածը, որ օգոստոս ամսվա աշխատավարձային պարտավորությունը կազմում է 132 մլն դրամ, այսինքն՝ վճարված գումարն առավել քան բավարար է «Սանիթեք»-ի աշխատավարձը բաժանելու համար»,- ասաց նա:

Կարապետյանն ասաց՝ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին վճարել է այնքան գումար, որքան աշխատել է այդ ընկերությունը, և չի վճարել այն գումարները, որոնց չափով ձախողել է «Սանիթեք»-ը: Նա հիշեցրեց՝ մոտ մեկ ամիս է՝ «Սանիթեք»-ը չի աշխատում, փողոցում աղբ, ըստ էության, չկա, խնդիրը գրեթե լուծված է, բայց մենք լավ հիշում ենք՝ ամառվա ամիսներին ինչ վիճակ էր քաղաքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP