13:11 29.11.2017
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, այլև ներկա եղավ հայ-իրանական գործարար համաժողովին, որին մասնակցում էր շուրջ 150 գործարար երկու երկրներից։
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած համաժողովի ժամանակ իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առևտրային ռեժիմները։ Համաժողովի մասնակիցներին ողջունելիս Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ հայկական և իրանական կողմերը վճռական են՝ վերացնելու երկկողմ համագործակցության խոչընդոտները։
«Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի մասնավոր հատվածի հետ բոլոր ոլորտներում, օրինակ՝ գեներատորների արտադրության։ Կարևոր է էներգետիկ ոլորտը, և մենք կարող ենք օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը»,- մասնավորապես նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում նոյեմբերի 28-ին պաշտոնական հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգիռ է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ:
Իր հերթին արտգործնախարար Զարիֆը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ջավադ Զարիֆը փոխանցել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ողջույնները և նշել.
«Ձեր այցելությունն Իրան շատ կարևոր և հաջողված էր: Մենք Հայաստանն ընկալում ենք որպես լավ հարևան: Մեր հարաբերությունները շատ ավելի երկար ժամանակահատվածի պատմություն ունեն, քան 25 տարին, և այդ լավ հարաբերությունները արժեքավոր կապիտալ են երկու երկրների համար, որից պետք է կարողանանք օգտվել»:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը և արձանագրել, որ 2016-ին մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։
Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
Արտգործնախարարները կարևորել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։
Այս համատեքստում կարևոր է հիշատակել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս Իսրայել կատարած պաշտոնական այցը, որը բացասական արձագանք ստացավ Իրանում: Այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին նոյեմբերի 11-ին հայտարարեց.
«Մենք չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին, բայց քանի որ մենք գիտենք սիոնիստական ռեժիմը, մենք գիտենք, որ դա փորձում է խախտել մեր տարածաշրջանի կայունությունը: Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել հատկապես ղարաբաղյան տարածաշրջանում և ընդհանրապես, ուշադիր լինել»:
Հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման ֆոնին իրանական կողմից անհանգիստ հայտարարությունները հաճախակի են դարձել: Իրանը մտավախություն ունի, որ հարաբերությունները խորացնելով Իսրայելի հետ, Հայաստանը կարող է Թել Ավիվին հնարավորություն տալ մտնել մեր տարածաշրջան և մեծացնել Իրանի մեկուսացումը:
Այդ առումով Իրանի ԱԳ նախարարի գլխավորած մեծաքանակ պատվիրակության այցը Հայաստան և գործարար համաժողովին ակտիվ առաջարկներ անելը կարող է վկայել այն մասին, որ Իրանը փորձում է առավել խորացնել առևտրատնտեսական կապերը մեր երկրի հետ՝ այդկերպ հեռու պահելով Իսրայելի ֆինանսական հոսքից, ինչը, բնականաբար, կարող է միայն օգտակար լինել Հայաստանի տնտեսությանը, մանավանդ, եթե այդ ոլորտում ևս հնարավոր լինի խաղալ և-և-ի սկզբունքով:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...