13:26 29.11.2017
2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատաքննությունը շարունակվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք՝ քրեական գործը բաժանվեց 3 մասի և հիմա 32 ամբաստանյալներից 11-ի գործը քննում է դատավոր Մեսրոպ Մակյանը:
Գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը: Մի քանի ամիս շարունակ դատաքննությունը նախապատրաստական փուլից առաջ չէր անցնում: Այսօր սկսվեց բուն դատաքննությունը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը:
Ամբաստանյալները, սակայն, չցանկացան լսել մեղադրողին: Միայնակ գայլ մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը հայտարարեց.
«էս բարբաջանքները չեմ ուզում լսել, գնում եմ, ուզում եք սանկցիա կիրառեք»:
Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ սանկցիա կիրառելու մտադրություն չունի և խնդրեց համբերությամբ զինվել:
«Դատավորը զինվելու կոչ է անում»,- կատակեց Գագիկ Եղիազարյանը:
«Մենք դասից փախնում ենք»,- իր հերթին ասաց Պավել Մանուկյանը:
Այնուամենայնիվ, դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց Խանդոյանի նկատմամբ՝ նրան 3 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Ամբաստանյալները, օգտվելով հայտարարություններ անելու իրավունքից, քաղաքական հայտարարություններ էին անում:
«Իշխանությունը յուրացրածները և նրանց կամակատարները պետք է պատժվեն հայկական Նյուրնբերգյան դատավարությունում: Այն սարերի հետևում չէ: Ուշքի՛ եկեք, դուք հայրենադավության եք մասնակցում»,- հայտարարեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը:
Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանն էլ սկսեց պետական մեղադրողներ Պետրոս Պետրոսյանին և Արամ Արամյանին կանացի անուններով դիմել.
«Ի տարբերություն ձեզ՝ մենք ազատամարտիկներ ենք: Մի՛ փորձեք մեզ «ամբաստանյալ» անվանել … Մենք պարտավոր ենք մեր հողը պաշտպանել, ինչպես մեր ծնողներն են պատգամել: Մենք չպետք է ծառայենք ազգուրացներին և դավաճաններին»:
Դատախազների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար դատավոր Մեսրոպ Մակյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն էլ հեվելեց.
«Դատարանն էլ ստանում է նախազգուշացում ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...