17:02 29.11.2017
1967-ի նոյեմբերի 29-ին՝ երկու տարվա շինարարությունից հետո, Երևանում բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Մինչ այդ, 1965-ի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում էր Մեծ եղեռնի 50-ամյակը՝ ուղեկցվելով բազմահազարանոց ցույցերով։ Երևանում կազմակերպված ցույցերի մասնակիցները պահանջում էին հարգել զոհերի հիշատակը։ Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը 1965-ի մարտի 16-ին որոշեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել։ Այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զուրաբյանը։
Հայտարարվեց համազգային մրցույթ` հուշարձանի լավագույն նախագծի համար, որտեղ մասնավորապես նշվում էր․
«Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915ի. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:
Մրցույթին ներկայացվեց 69 նախագիծ՝ «Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ անվանումներով: Ընտրվեց «ՀՍՍՌ դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրում ստացավ՝ 100-ական ռուբլի: Կառույցի վայրն ընտրվեց հեղինակների կողմից։ Այսպիսով, սկսվեց շինարարությունը, որի ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի:
Կոթողի բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը: Հազարավոր մարդիկ շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը հավուր պատշաճի մատուցելու համար։ Նրանց շարքերում էին նաև Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները` Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը:
1967-ից սկսած` ամեն տարի ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից, ազգային ու կրոնական պատկանելությունից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկ դնում անմար կրակի շուրջը։ Սկսած 2010-ից՝ այդ ծաղիկները հավաքում են։ Ցողուններից պատրաստվում է պարարտանյութ Հուշահամալիրի տարածքի հողի համար, իսկ թերթիկներից՝ վերամշակված թուղթ, որն օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։
1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա թանգարան, որտեղ տեղ են գտել ոչ հանրամատչելի տեղեկություններ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ։ Թանգարանի մոտակայքում գտնվում է պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին ծառեր են տնկում։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար՝ ի հիշատակ 1988-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի։
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...