15:26 30.11.2017
Բաքվում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Պակիստանի հետ շուտով պայմանագիր է կնքելու՝ ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու համար։ Ադրբեջանցի գործընկերոջից հետ չմնալով՝ թուրք գործընկերն էլ հայտարարել է, որ իրենք էլ են մտածում այդ ինքնաթիռներից գնելու մասին։
Ենթադրվում է, որ խոսքը Պակիստանում արտադրվող MFI-395 Super Mushshak ինքնաթիռների մասին է (լուսանկարում), որոնք նախատեսված են օդաչուների մարզումների համար։ Ադրբեջանի կողմից այս ինքնաթիռները գնելու մտադրության մասին հայտարարություններ եղել են նաև նախկինում։ Հուլիսին պակիստանյան կայքերից մեկը նույնիսկ հայտնել էր, որ 10 ինքնաթիռի գնման մասին պայմանագիրն արդեն կնքվել է։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս ունի սեփական արտադրության ուսումնամարտական ինքնաթիռներ, և Պակիստանից նույն տիպի ինքնաթիռներ գնելու մտադրությունը տրամաբանական չէ։ Սակայն մայիսին տեղեկություն է եղել, որ Թուրքիան արդեն ստորագրել է Պակիստանից 52 միավոր MFI-17 Super Mushshak ինքնաթիռ գնելու պայմանագիր։ Ավելին, դրան զուգահեռ Թուրքիան սեփական ավիապարկից ավելի հին ինքնաթիռների պահեստամասեր էր նվիրել Պակիստանին, ինչը, ենթադրաբար, փոխադարձ գործարք էր։
Պակիստանում այս ինքնաթիռներն արտադրվում են 1980-ական թվականներից՝ Շվեդիայի արտոնագրով։ Փաստացի սրանք շվեդական MFI-17 Supporter ինքնաթիռի տարբերակներն են։ Պակիստանն այս ընթացքում կարողացել է իր արտադրած ինքնաթիռներն իրացնել մերձավորարևելյան երկրներում. իրենց օդուժի համար այս ինքնաթիռներից գնել են Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և այլն։
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների՝ Բաքվի հանդիպմանը ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն, որում երկու տողով հիշատակվում է նաև ռազմական ոլորտի համագործակցությունը.
«[Նախարարներն] ընդգծել են ռազմական և անվտանգության ոլորտների կարևորությունը և իրենց պատրաստակամությունն են հայտնել ակտիվ համագործակցել այս դաշտում»։
Տնտեսական ու ենթակառուցվածքային համատեղ ծրագրերին նվիրված մեծ-մեծ պարբերությունների կողքին ռազմական ոլորտի նման խղճուկ հիշատակումն առանձնապես դեր չի խաղում։ Սրան, սակայն, որոշակի կշիռ է տալիս հանդիպումից հետո Պակիստանի նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ երեք երկրները կարող են ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ձեռնարկություններ։ Նախարարի խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիան և Պակիստանը զգալի դիրքեր ունեն ռազմարդյունաբերական ոլորտում։ Թուրքական մի քանի ընկերություն աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերողների ցանկում է, իսկ Պակիստանին այս ոլորտում աջակցում է նրա «թշնամու թշնամի» Չինաստանը։
Եռյակում ավելի նվազ զարգացած է Ադրբեջանը, որն իր սպառազինության մեծ մասը ներկրում է Ռուսաստանից և Իսրայելից։ Հավանական է, որ նմանատիպ համատեղ ծրագրերով Թուրքիան և Պակիստանը պարզապես մտածում են մուտք գործել ադրբեջանական շուկա՝ իրենց արտադրանքը ներկայացնելով համատեղ արտադրության անվան տակ։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...