Ալեքսիս Օհանյանը, Քիմ Քարդաշյանը, Giffy-ի ու Picsart-ի հիմնադիրները պատմում են իրենց բիզնեսի մեկնարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Ալեքսիս Օհանյանը, Քիմ Քարդաշյանը, Giffy-ի ու Picsart-ի հիմնադիրները պատմում են իրենց բիզնեսի մեկնարկի մասին

13:13 08.10.2019

«Ընդհանրապես ես պետք է դառնայի իրավաբան»։ Սրանք Ալեքսիս Օհանյանի խոսքերն են Երևանում անցկացվող WCIT կոնֆերանսի պանել-քննարկման ընթացքում։ Reddit ցանցի համահիմնադիրը, սակայն, պատմեց, որ մի օր հասկացել է, որ դա «իրենը չէ»։

Օհանյանը պատմեց, որ այդ ժամանակ ոչինչ չուներ, այդ թվում՝ բիզնես հմտություններ, բայց ուներ 12 հազար դոլարի չեկ ու այդ գումարը ներդրում արեց Reddit-ում։ Նրա խոսքերով՝ դա մի նախաձեռնություն էր, որի վրա աշխատում էին ոչ այնքան փորձառու, բայց շատ ամբիցիոզ մարդիկ, ու դրանից սկսվեց հաջողությունը։

Քիմ Քարդաշյանն իր հերթին ներկայացրեց ներքնաշորերի իր նոր հավաքածուն։ Նա ասաց, որ ընդհանրապես այդ տիպի արտադրանքը լինում է երկու գույնի՝ բաց մարմնագույն ու սև։ Քարդաշյանն ասաց, որ ինքը, իր հարազատները կարիք ունեին նոր գույների, և ինքը ստեղծեց դրանք՝ բոլոր գույներով, բոլոր գույների մաշկ ունեցողների համար։

Նրա խոսքը շարունակեց Giffy կայքի հիմնադիր Ալեքս Չանգը։ Նա պատմեց, որ իր ապրանքը՝ կայքը, ստեղծել է նույնպես հարազատների կարիքների բավարարման համար։ Չանգը պատմեց, որ իր մայրը չի կարողանում անգլերեն խոսել, բայց արտահայտվել պետք է։ Դրա համար նա որոշել է ստեղծել gif-երի հավաքածու-կայքը, որից օգտվողները խոսում են հույզերի լեզվով՝ իրար ուղարկելով այդ շարժանկարները։

Չանգը նշեց, որ հիմա իրենք որոնումների տեսանկյունից երկրորդ ամենախոշոր ցանցն են Google-ից հետո։ Կայքի հիմնադրի խոսքերով՝ եթե Google-ում մարդիկ փնտրում են ինֆորմացիա ու նորություններ, ապա իրենց մոտ փնտրում են հույզեր․ մի բան, որ նախորդ որոնումների համակարգերից ոչ մեկը չէր ներառել։

Picsart ընկերության տնօրենը նույնպես միացավ քննարկմանը՝ նշելով, որ իր ապրանքանիշը ստեղծելու համար հիմք են եղել դստեր արցունքները։ Հովհաննես Ավոյանը պատմեց, որ երբ դուստրը մի անգամ լուսանկար է հրապարակել սոցցանցերից մեկում, նրան ձեռ են առել։ Ավոյանը որոշել է ստեղծել մի միջոց, որով կարելի է ստեղծագործել, մշակել լուսանկարները և դրանք հրապարակել նույն կերպ վարվող մարդկանց շրջանում՝ դրական տրամադրված մարդկանց միջավայրում։

Ընկերությունը, ըստ հիմնադրի, հիմա առաջատարն է լուսանկարների մոբայլ մշակման ոլորտում, և իրենց հաջորդ նպատակակետը 1 միլիարդ օգտվողների թվին հասնելն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

BACK_TO_TOP