Խաչատուրյան քույրերի գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Խաչատուրյան քույրերի գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնվել

13:29 08.10.2019

Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած երեք քույրերի պատմությունը բոլորին է հետաքրքրում: Ամեն անգամ, երբ նոր փաստեր են հայտնաբերվում, փորձում են բացահայտել կատարվածը: Եվ ահա՝ նոր շրջադարձ:

Հիշեցնենք, որ Միխայիլին պաշտպանում է իր եղբորորդի Արսենը: Մի քանի տասնյակ, հարյուրավոր հեռուստատեսային հաղորդումների և թերթին տված հարցազրույցների ժամանակ նա պատմել է և շարունակում է պատմել, որ Միխայիլը հոգատար, բարեպաշտ հայր էր, երբեք մատով չէր դիպչում դուստրերին: Հարցին, թե արդյոք նրան հայտնի են քեռու սադիստական ​​և սեռական հակումները, նա միշտ պատասխանում էր, որ չգիտի և չի հավատում դրանց:

Ժամանակակից աշխարհի նվաճումները (համակարգչային տեխնոլոգիաներ, սոցիալական ցանցեր) կարող են շատ բաների վրա լույս սփռել: Ժամանակին  հրապարակվել է Միխայիլի և նրա դուստրերի միջև աուդիո խոսակցությունները, որտեղ նա վիրավորում է և սպառնում սպանել նրանց: Բայց եթե հայրիկի հետ ամեն ինչ պարզ է, ապա եղբորորդու պահվածքը հասկանալը բարդ է: Հնարավոր է, որ նա իրականում ոչինչ չգիտի և կուրորեն հավատում է քեռուն:

Այնուամենայնիվ, քույրերից մեկի՝ Անգելինայի և Արսենի նամակագրությունը «ВКонтакте» սոցիալական ցանցում հայտնվել է քննությունը վարողների ձեռքում: Այնտեղ աղջիկն Արսենին ուղարկել է արյունոտ դեմքով և ձեռքով իր լուսանկարը:

Նամակարգրության մեջ Արսենը նշում է, որ իր քեռին սատանա է:

«Ես ընդունում եմ, որ Արսենն առաջնորդվում է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ բարեկամության և պարտքի զգացումով,- ասում է քույրերից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը,- համոզված եմ նաև, որ նա տեղյակ չէ իր քեռու գործողություններից, որոնք բացահայտվել են միայն նրա մահից հետո: Բայց այն, որ Արսենը հերքում է ակնհայտ դաժան և ոչ պատշաճ պահվածքը, դուստրերի և ընտանիքի մյուս անդամների հասցեին ուղղված վիրավորանքները, սա արդեն կարծես աբսուրդի է վերածվում. արդարացնել նման վերաբերմունքը դաստիարակչական գործընթացով և նյարդային խանգարումներով: Իհարկե, Արսենը իր փորձերում կգնա մինչև վերջ: Բայց Անգելինայի հետ «ВКонтакте»-ում նրա նամակագրության հրապարակումից հետո ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը և Միխայիլի «սրբությանը»:

Վարկած կա, որ Արսենի պահվածքի պատճառը ժառանգության համար պայքարն է: Աղջիկները հրաժարվել են դրանից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

12:56 07.07.2025

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

12:48 07.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

BACK_TO_TOP