19:46 30.11.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբերի եղանակի կանխատեսումը հանրապետության ողջ տարածքի համար:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8…+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -20…-240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-140C, միջին բացարձակ առավելագույնը` +10…+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Գեղարքունիքիմարզեր,Արագածոտնիև Կոտայքի մարզերի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -5…-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 0…+50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25…-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15…-210C, միջին բացարձակ առավելագույնը` +4…+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -22…-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-200C, միջին բացարձակ առավելագույնը +11…+120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ(նորման` 19…20 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +8…+130C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -12…-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9…-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14…+170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21…23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0…-10C, լեռնային շրջաններում` -5…-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8…+100C, լեռնային շրջաններում` 0…+50C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -20…-230C, լեռնային շրջաններում` -25…-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-12…-130C, լեռնային շրջաններում` -17…-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10…+110C, լեռնային շրջաններում` +5…+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +1…+40C, նախալեռնային շրջաններում` -3…-5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10…+140C, նախալեռնային շրջաններում` +2…+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-150C, նախալեռնային շրջաններում` -15…-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6…-100C, նախալեռնային շրջաններում -13…-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15…+190C, նախալեռնային շրջաններում +11…+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15…27 մմ, նախալեռնային շրջաններում 19.,.54 մմ):
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8…+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -20…-220C, բարձրադիր մասերում մինչև -13…-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`-11…-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10…+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...