Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները

15:57 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի մասնաշենքից 194,82մ2 մակերեսով տարածքը տուրիզմի զարգացման նպատակով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ին տրամադրելու համար, ինչը բավարարվել է:

Այնուհետև՝ ՀՈԱԿ-ի տնօրենը  2015թ.  դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տրամադրելու համար: Արդյունքում՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է 6.535.000 ՀՀ դրամ գումար, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենն այդ գումարը ծախսել է իրեն պատկանող ՀԿ-ի կողմից զբաղեցված տարածքի վերանորոգման համար, որի հետևանքով Գառնի համայնքին հասցվել է էական վնաս:

Նշված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2016 թվականից սկսած, «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ն, հանդիսանալով ոչ առևտրային կազմակերպություն, ՀՈԱԿ-ի տնօրենի ղեկավարության ներքո և Գառնի համայնքի նախկին ղեկավարի թողտվությամբ, օգտագործման նպատակով կազմակերպությանը տրամադրված վերոհիշյալ տարածքն օգտագործել է որպես հանդիսությունների սրահ, իսկ ստացված մոտ 480.000 ՀՀ դրամ եկամուտը չի մուտքագրվել ՀԿ-ի դրամարկղ և հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը միջնորդել է՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում իր հարսին որպես խմբավար աշխատանքի ընդունելու հարցում, ով աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, իսկ նրա անվամբ 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում դուրս գրված ընդհանուր 448.793 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի դրանից՝ ՀՈԱԿ-ի տնօրենը «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ է հրամանագրել նաև իր դստերը, սակայն վերջինս նույնպես փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ 2015թ. հունվար ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում որպես աշխատավարձ դուրս գրված 903.432 ՀՀ դրամ գումարը յուրացվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Միաժամանակ պարզվել է, որ 2016 թվականի ընթացքում «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պարի խմբակներ այցելող թվով 5 երեխաների՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամի չափով ուսման վարձերը չեն մուտքագրել ՀՈԱԿ-ի դրամարկղ և յուրացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Պետությանը պատճառված վնասի  մի մասն արդեն վերականգնվել է, իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

12:30 07.06.2025

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...

BACK_TO_TOP