13:54 22.10.2019
«ՍԴ-ն, ըստ էության, չի տվել պատասխան ԱԺ-ի ներկայացված այն հարցադրումներին ու մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին, այսինքն` ՍԴ-ն որոշում է կայացրել ու թողել առկախված և դրանով ԱԺ-ի նկատմամբ, իմ գնահատմամբ, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ եղած վերջին զարգացումներին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ «Իմ քայլը» նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առաջնորդվելու են դատաիրավական համակարգի բարեփոխումների պլանով և չեն կապելու Հրայր Թովմասյանի նախագիծը համապարփակ մոտեցումների, լուծումների հետ:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մակունցն ասաց, որ արձանագրել են մի փաստ, որով ՍԴ-ն ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներն, այլև չի ուզում քննարկել դրանք` այդպիսով ավելի խորացնելով վստահության ճգնաժամը, որ կա ՍԴ-ի նկատմամբ:
«Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր: Մենք մեր առջև խնդիր չէինք դրել այս նախագծով լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, այս խնդիրը բացարձակապես կապ չունի մեր համապարփակ մոտեցումների հետը: Մենք շարունակելու ենք մեր այն պլանով, որ ներկայացված է թե´ նախարարության կողմից՝ ռազմավարական փաթեթով, բայց նաև չի սահմանափակվելու միայն այդ փաթեթով: Մեր առանձին քայլերի մասին կտեղեկացնենք և դրանք կլինեն այն փուլում, երբ հրապարակման ենթական կլինեն»,- ասաց Մակունցը:
Նա նաև տեղեկացրեց, որ արդարադատության նախարարության և ԱԺ համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում են վաղաժամ կենսաթոշակի փաթեթն ընդունել:
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...