16:30 22.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է.
«Մի ընկերացեք հրեաների և քրիստոնյաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից ընկեր դառնա նրանց, ուրեմն նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչպես են փակցվել այդ պաստառները:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
1. Քոնիայի քաղաքապետարանին պատկանող կանգառներում պաստառներ են փակցվել, որոնք ռասիզմ և ատելության քարոզ են պարունակում: Ինչպե՞ս կպարզաբանեք:
2. Մինչև այդ պաստառների փակցնելը դրանք ուսումնասիրվե՞լ են Քոնիայի քաղաքապետարանի կողմից:
3. Ձեր նախարարության կողմից հետաքննություն սկսվե՞լ է քաղաքապետարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք համաձայնություն են տվել այդ պաստառները փակցնելուն:
4. Ձեր նախարարությունը հետաքննություն սկսե՞լ է «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» նկատմամբ, որոնք ատելության քարոզ են իրականացրել:
5. Ձեր նախարարությունը քաղաքային իշխանություններում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում ատելության խոսքն արգելելու համար:
6. Ատելության քարոզի տարածման տեսանկյունից չե՞ք կարծում, որ դուք էլ եք այն մարդկանց թվում, ովքեր իրենց ազդեցությունն ունեն ատելության խոսքի հաճախակի օգտագործման մեջ:
Թուրքիայում «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ:
Նշենք, որ այդ կազմակերպությունները համարվում են Թուրքիայի իշխող կուսակցության և ազգայնական «Երջանկություն» կուսակցության երիտասարդական թևը:
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...