18:20 22.10.2019
«Վերջերս մեծ աղմուկ հանեց համացանցում տարածված ՀՀ ՀԾԿՀ մի որոշման նախագիծ, որով մասնավորապես առաջարկվում են անընդունելի և տոտալիտար ռեժիմների, ինչպիսին, օրինակ` Հյուսիսային Կորեան է, հարիր որոշակի կարգավորումներ»։
ԱԺ ամբիոնից այս մասին բարձրաձայնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա թվեց այն տվյալները, որ պարտավոր են պահել ինտերնետ տրամադրող ընկերությունները ինտերնետից օգտվողների մասին։ Գորգիսյանի խոսքերով՝ սրանով իշխանությունները փորձում են վերահսկել բոլորին։
«Ցանկացած պահի, երբ մենք մտնենք ինտերնետ, ստանանք ինչ-որ մեկից որևէ նամակ, էդ ամենը պիտի պահվի ինչ-որ տեղ երկու տարի ժամկետով, որը բնավ լավ չէ»,- ասաց Գորգիսյանը։
Նրա խոսքերով՝ այս ամենի միջոցով կարելի է բացահայտել նաև նամակների բովանդակությունը։
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...