16:54 23.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը մեջբերեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են:
«Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը բարձրացնել, երկրորդ խնդիրը դրա գաղտնիության մեջ եմ տեսնում, ինչու օրենքը չի բերվել խորհրդարան և սանդղակը չի վերանայվել, գուցե այն պատճառով, որ զուտ երեք սուբյեկտի համար եք այստեղ բարձրացրել»,- հետաքրքրվեց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մի քանի կարևոր պարզաբանում անելով: Նա նշեց՝ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է:
«Հենց այս որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է, եթե հիշում, եք, անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի անհամամասնություն կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը բարձրացել, խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան: 2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քննարկել եք դրա օգտին»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այդ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Վարչապետը նաև նշեց՝ որոշումը նպատակ է ունեցել դուրս բերել այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ հանրության հետ և ԱԺ-ում բավարար չափով քննարկում են ունեցել, որ այդ հարցը լուծեն: Հարցին՝ ինչո՞ւ է գաղտնի եղել, նա պատասխանեց.
«Ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր են եղել, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաև, որ նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան, որ երեք նախարարի աշխատանք են անում»:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...