17:51 23.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարությանը դիմելով՝ բարձրաձայնեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների մտահոգությունը: Պապոյանը նշեց՝ վերջիններիս թաղամասը 2007-ից համարվում է իրացման գոտի, իրենք սահմանափակված են իրենց գույքը օգտագործելու հետ կապված գործողություններում: Քաղաքացիները դժգոհել են, որ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, բանավոր առաջարկել են գին, որին քաղաքացիները համաձայն չեն, սակայն հակառակ պարագայում նրանց կվռնդեն այդ տարածքից: Պատգամավորն ասաց՝ քաղաքացիները վախենում են, որ կկրկնվի Հյուսիսային պողոտայի ճակատագիրը:
Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, պարզ է: Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, որը հիմա Վրաստանում է: Նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք, բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություն անել, իրացման գոտու շրջանակներում բավական մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ գների էական և շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել, սա առաջին ահազանգն է վերջին շրջանում, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, այդ հարցին մենք անպայման կանդրադառնանք»,- ասաց նա:
Ընձեռված հնարավորությունից օգտվելով՝ վարչապետը նաև լրացումներ արեց Էդմոն Մարուքյանի ուղղած հարցադրմանը իր տված պատասխանում:
«Ես չհասցրի երկու կարևոր արձանագրում անել: Ասացի, որ ավանդույթով եկել է՝ այդ կարգի որոշումները գաղտնիությամբ են անում, դա կապված է կոնկրետ իրավական որոշման հետ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշման համաձայն՝ պարգևավճարները անձի անձնական տվյալ են: Թեպետ Արդարադատության նախարարն ասում է, որ անձամբ դրա հետ համաձայն չէ, բայց, քանի որ իրավական որոշումներ կան, որոշում կայացնելիս պետք է իրավական որոշումների շրջանակում մնանք: Քանի դեռ դրանք չեն փոխվել, աշխատանքային խումբ է ձևավորվել կառավարությունում, որ հանրային ծառայության և ընդհանրապես քաղծառայության ամբողջ համակարգը բարեփոխելու փաթեթ է պատրաստվում, նաև այն պատճառով, որ այս պահին եղած կարգավորումները հաճախ չեն համապատասխանում այն պահանջներին և իրողություններին ու հրամայականներին, որ գոյություն ունեն»,- նշեց վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...