Արսեն Բաբայանի ձերբակալությունը ապօրինի է. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Արսեն Բաբայանի ձերբակալությունը ապօրինի է. փաստաբան

18:04 23.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությանը և պաշտպանների բողոքի` դատարանի քննությանը.

«Ամենայն հավանականությամբ, դատարանը այսօր միաժամանակ կքննարկի մեր բողոքը և կալանավորման միջնորդությունը: Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հարցաքննվել է, այդ մասին նշում կար նաև իր հարցազրույցում»:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հարցազրույցները դիտելուց հետո համոզվել է, որ Արսեն Բաբայանին ուղղված մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս չունի.

«Այս պահին Արսեն Բաբայանը ձերբակալված է, ձերբակալման միակ հիմքը անձի թաքնվելու վտանգն է: Նա կամավոր, պատշաճ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին: Նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը համաներման տակ ընկնող մեղադրանք է: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը ապօրինի է»:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ իրենք պահանջելու են, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացնի այլ մարդկանց ցուցմունքներ ևս:

Փաստաբանի խոսքերով՝ եթե Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել այն պատճառով, որը նա է ներկայացնում, ապա սա բացառում է այդ ողջ շղթան:

Նա նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի լիազորություններին «տիրանալու» 2 տարբերակ կա` փակել Սահմանադրական դատարանը և դրա գործառույթները հանձնել այլ մարմնի, կամ գործ ունենալ 5 դատավորների հետ:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը չի կարող տիրել Սահմանադրական դատարանին, քանի որ վերջինս կոլեգիալ կառույց է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP