Մեր ներուժն իրականություն դարձնելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույնների հետ համագործակցությունն է. նախագահի հարցազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+15.09 oC

Մեր ներուժն իրականություն դարձնելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույնների հետ համագործակցությունն է. նախագահի հարցազրույցը

18:04 24.10.2019

«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,– ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցազրույց տալով «Շանթ» ՀԸ մեկնաբան Նաիրի Հոխիկյանին: 

«Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է նախագահը: – Դա շատ հստակ երևում էր նաև այսօր՝ վարչապետի հետ մեր հանդիպման ժամանակ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ նախորդ հանդիպումների ընթացքում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները բազմաթիվ ուղղություններ ունեն: Երկու երկրները համագործակցում են տարբեր ձևաչափերում, ինչը, նրա խոսքերով, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ հայ-ճապոնական հարաբերությունները խոր հիմք ունենալով՝ մեծ արագությամբ կարող են առաջ ընթանալ:

«Շատ էական եմ համարում, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մի քանի ուղղության վրա,– ընդգծել է նախագահը:– Առաջինն այն է, որ երկու երկրներն էլ այնպիսի տարածքում են, որտեղ բնական աղետների, երկրաշարժերի վտանգը մեծ է։ Հետևաբար, երկուսիս համար էլ շատ էական է նախօրոք իմանալ, կանխորոշել նմանատիպ իրադարձությունների հավանականությունը: Իհարկե, շատ բարդ է կանխորոշել մի բան, որը կախված է բնությունից, բայց դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ»:

Նախագահն ավելացրել է, որ երկու երկրներն արդյունավետ կարող են համագործակցել հատկապես բնական աղետների կառավարման, միջուկային անվտանգության և միջուկային թափոնների կառավարման բնագավառներում, քննարկել համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը միջուկային վառելիքի, աղտոտված ջրերի մեկուսացման ոլորտներում: Չափազանց կարևոր համարելով բնական աղետների կանխորոշման, ժամանակին հանրությանն իրազեկելու հարցում համագործակցությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. 

«Այս հարցում նորից գնում ենք արհեստական բանականության և մեծ տվյալների կառավարման ուղղությամբ, որտեղ Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է»:

Անդրադառնալով իր այցին՝ նախագահը նշել է, որ իր նպատակը միայն կայսեր գահակալության արարողությանը ներկա գտնվելը չէր, թեև այն ինքնին պատմական իրադարձություն է:

«Իմ մյուս նպատակը հանդիպումներ ունենալն է պետական կառույցների և ճապոնական այն խոշոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, արհեստական բանականությամբ և մեծ թվային տվյալների վերամշակմամբ,– նշել է նա: – Այս երեք ուղղություններից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց Հայաստանը և Ճապոնիան կարող են ընտրել որոշակի տիրույթ, որը կապված կլինի բնապահպանության, բնական արհավիրքների, երկրաշարժերի և միջուկային անվտանգության հետ: Ե՛վ Ճապոնիան, և՛ մենք հետաքրքրված ենք այդ խնդիրների լուծմամբ, հետևաբար, իրենք նույնպես հետաքրքրված կլինեն մեզ հետ համագործակցել այդ ոլորտներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կա այդ երեք ուղղություններում աշխատելու ներուժ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ լավագույն տեխնոլոգիաները, բայց դրա համար պետք է շատ աշխատել, ունենալ հստակ ծրագիր, ռեսուրսներ, մարդիկ, այդ թվում՝ արտերկրում ապրող հայերը, որոնք ոլորտի մասնագետներ են կամ հաջողության են հասել նշված ոլորտներում:

«Պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը օտարների համար: Մենք պետք է լիովին ներգրավված լինենք այն բոլոր ուղղությունների, զարգացումների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում,-ընդգծել է նախագահը:– Պետք է աշխատենք բոլորի հետ՝ ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների, չինացիների, հնդիկների և, իհարկե, ճապոնացիների: Պետք է իրականություն դարձնենք այն ներուժը, որն ունենք, և դա անելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույններից մեկի հետ համագործակցությունն է»:

Նախագահը նշել է, որ կողմերը դեռևս պետք է լիարժեք բացահայտեն միմյանց.

«Ճապոնական ընկերությունների հետ դեռևս երկխոսության վաղ շրջանում ենք, դեռ պետք է ծանոթանալ միմյանց, գտնել գործընկերներ: Փնտրելիս պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև գուցե այն հայերին, որոնք միջազգային մեծ ընկերություններ են կառավարում, և նրանց ևս ներգրավել ,– ասել է նախագահը: – Էական է, թե մենք ինչ կարող ենք առաջարկել մարդկանց, և դրա համար պարտադիր չէ անպայման ծով, մեծ նավեր ունենալ։ Պետք է ունենալ վիրտուալ ընկերությունների գործիքներ, որոնք մեծ գաղափարներ են ստեղծում: Մենք այսօր ընդամենը ճանապարհ ենք դուրս գալիս: Լավ լուրն այն է, որ բոլորն են հիմա նոր ճանապարհ դուրս գալիս՝ անկախ նրանից, թե ով ինչքան մեծ ներուժ ունի»:

Նախագահի խոսքերով՝ այսօր ոչ միայն մենք, այլև աշխարհն է նոր դարաշրջանի խաչմերուկում:

«Մեր ունեցած ներուժն իրականություն դարձնելու համար բոլորս պետք է աշխատենք, այդ թվում ՝ նախագահը, կառավարությունը, հայկական բիզնեսը, կրթական համակարգը,– նկատել է նախագահը:– Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա: Ես փորձում եմ իմ ներդրումը բերել՝ հաշվի առնելով, որ շատերին անձամբ ճանաչում եմ, ճապոնական ընկերություններին ներկայացնում եմ հայկական ընկերությունների հետ համագործակցելու ներուժը»:

Պատասխանելով Ճապոնիայի կայսեր գահակալության արարողության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմական իրադարձություն էր, և կայսրության պատմությունն ու կայսեր բուն ինստիտուտը երկրին տալիս է ոչ միայն պատմական հաջորդականության, այլ նաև կայունության զգացում:

«Ցանկացած պետության ներսում շատ էական է, որ գոյություն ունենան պետականության սյուներ, որովհետև յուրաքանչյուր պետություն անցնում է զարգացումների, փոփոխությունների, խնդիրների, փորձությունների ճանապարհով, և շատ էական է, որ պետության ներսում լինեն ինստիտուտներ, որոնք անկախ նրանից՝ ինչպիսի ներքին և արտաքին դժվարություններ կան, կայուն լինեն և պահպանեն պետականությունը,– ընդգծել է նախագահը:– Կայուն պետականությունը ապագա զարգացման հիմքն է՝ ներդրումների, քաղաքական զարգացումների, հավասարակշռության պահպանության, թե այլ իմաստներով: Պետք է կայուն սյուներ ունենալ, որ պետությունը կայուն մնա: Ճապոնիայի դեպքում դա կայսեր ինստիտուտն է: Այս երկիրը կարողացել է կայուն պետականության ինստիտուտը 2000 տարի պահել, հետևաբար, գուցե սովորելու բան ունենք իրենցից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

22:28 02.05.2024

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […] ...

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

22:02 02.05.2024

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […] ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ ...

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

18:52 02.05.2024

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ […] ...

BACK_TO_TOP