11:54 25.10.2019
Այսօր ԱԺ խմբակցությունները ճեպազրույցներով ամփոփում են խորհրդարանական շաբաթը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բրիֆինգի սկզբում պատգամավորներին հարց է ուղղել «Շանթ» ՀԸ լրագրողը։ Նրան հետաքրքրում էր աշխատավարձերի բարձրացման հետ կապված Գագիկ Ծառուկյանի արտահայտությունն այն մասին, որ իրենց վիրավորել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը: Դրանից հետո եղել է վարչապետի պարզաբանումը:
Հարցին՝ շարունակո՞ւմ եք վիրավորված մնալ, պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել է.
«Պարոն Ծառուկյանի մտահոգությունը կապված է եղել բացառապես աշխատավարձերի բարձրացման գաղտնի լինելու հետ, նշել է այդ մասին, որ անընդունելի է համարում թաքուն բարձրացումը: Ինչո՞ւ, ասեմ` հեղափոխությունից հետո հասարակությունը վաստակել է այդ իրավունքը իմանալու, թե որ արժանիքների համար են շեշտակիորեն բարձրանում մարզպետների, պաշտոնյաների կամ նախարարների աշխատավարձերը: Ես կարծում եմ, որ եթե այս հարցի պարզաբանումը տրվեր ժամանակին, ոչ թե մեկուկես օր հետո, գուցե թեման այսքան չարծարծվեր, մենք չենք քննարկել բարձրացման արդյունավետությունը, քննարկման առարկա դարձել է թաքուն լինելը»:
Հարցին, թե բավարար համարո՞ւմ եք պարզաբանումը, պատգամավոր Արման Աբովյանն արձագանքել է.
«Ստեղ կոնցեպտուալ խնդիր է, ՀՀ-ում յուրաքանչյուր ընթացք, որ տեղի է ունենում այդպիսի նուրբ թեմայի շուրջ, պետք է լինի պարզ, թափանցիկ և հստակ: Դուք շեշտեցիք վիրավորված բառը, այո՛, յուրաքանչյուր ընթացք, որ հնարավոր է բարձրացնի աղմուկ, պետք է լինի բաց։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքներին, կարծում եմ, որ վարչապետն արտահայտեց իրենց տեսլականը և հաստատեց իրենց դիրքը, որ միտումնավոր չեն արել: Դժվար է գնահատականներ ու մեկնաբանություններ տալ, ամենակարևորը սկզբունքն է, որ հնչեցրեց պարոն Ծառուկյանը»:
Մանրամասները` տեսանյութում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...