Արցախում տանկային զորամասի մարտական կրակով զորավարժություն է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Արցախում տանկային զորամասի մարտական կրակով զորավարժություն է անցկացվել

18:20 31.10.2019

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն։

Զորավարժությունն անցկացվել է համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվել է ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2883718878327130&id=373037329395310

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:45 03.05.2024

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում: ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:30 02.05.2024

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

BACK_TO_TOP