19:30 01.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից:
Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե հիվանդների դեպքում ամեն ինչ որոշված է, ապա բաժանմունքի 19 բուժաշխատողի հարցն անորոշ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Տուբերկուլյոզային բաժանմունքների օպտիմալացման ծրագիրը մշակվել է 2018-ին: Այս ընթացքում ուսումնասիրել են հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը և շենքային պայմանները: Արդյունքում` Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բաժանմունքը օպտիմալացվողների շարքում է հայտնվել: Բուժանձնակազմը օրեր առաջ է աշխատանքից ազատման ծանուցագրեր ստացել, բայց ստորագրել հրաժարվում է: Բուժանձնակազմին առաջարկում են նոր աշխատանք փնտրել մարզի այլ բուժհաստատություններում: Ազատման ծանուցագրերում գրված է, որ հատուկ գրաֆիկով աշխատողներին թույլ է տրվում դուրս գալ բուժհիմնարկից` նոր աշխատանք փնտրելու համար:
Հակատուբերկուլյոզային բաժանմունքի լուծարման հիմնավորումը թերբեռնվածությունն է: 35 մահճակալ է բաժանմունքում, որոնք ամիսներով դատարկ են մնում: Բաժանմունքի վարիչն էլ նշում է, թե հիվանդների թիվը քիչ չէ տարեկան կտրվածքով` 2018 թվականին` 127, իսկ այս տարի 57 հիվանդ է ստացիոնարում բուժման ընդունել:
Հիվանդների համար առողջապահության նախարարությունը ելքը գտել է` դեղորայքային բուժում ստացող հիվանդները բուժհսկողության տակ կլինեն տեղամասային պոլիկլինիկաներում, իսկ ստացիոնար բուժսպասարկումը կկենտրոնացվի Աբովյան քաղաքի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում: Այժմ բաժանմունքում 5 հիվանդ է ստացիոնար բուժում ստանում: Հիվանդներն արդեն տեղյակ են, որ իրենց հետագա բուժումը Աբովյան քաղաքի հիվանդանոցում է լինելու:
Որոշումը ոչ միայն Շիրակի մարզի համար է, ամբողջ հանրապետությունում տուբերկուլյոզի ստացիոնար բուժումը մեկ հիվանդանոցում է կենտրոնացվելու: Մարզային տուբդիսպանսերներն արդեն դեկտեմբերից պետական ֆինանսավորում չեն ստանա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...