13:19 05.12.2017
2016 թվականի տվյալներով Հայաստանը ճանաչվել է երրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և այս ցուցակում զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ «Բոննի հաղորդակցության միջազգային կենտրոնի» այս տարվա զեկույցի համաձայն՝ նախորդ՝ 2015 թվականի համեմատությամբ Հայաստանն այս ցուցակում բարձրացել է 18 հորիզոնականով։ Սակայն դրան նախորդող տարիներին Հայաստանը հիմնականում եղել է հենց առաջատար հնգյակում։
Ամենամյա այս զեկույցը ներկայացնում է ոչ թե երկրների ռազմական հզորությունը, այլ հաշվարկում է ռազմական ծախսերի ու զինվորական անձնակազմի հարաբերությունը քաղաքացիական ծախսերին ու բնակչության քանակին։
Նոր զեկույցի համաձայն՝ 5 հորիզոնականով իջել և 11-րդ տեղում է հայտնվել Ադրբեջանը։ Մասնագետների պնդմամբ՝ դա պայմանավորված է նավթի գների անկմամբ, ինչի շնորհիվ զգալիորեն նվազել է հարևան երկրի ռազմական բյուջեն։
2016 թվականի տվյալներով կազմված ցուցակի առաջատար 25 երկրները․
Հ/Հ | Երկիրը | GMI ինդեքս |
1․ | Իսրայել | 889 |
2․ | Սինգապուր | 867 |
3․ | Հայաստան | 833 |
4․ | Ռուսաստան | 806 |
5․ | Հվ․ Կորեա | 798 |
6․ | Քուվեյթ | 794 |
7․ | Հորդանան | 789 |
8․ | Կիպրոս | 785 |
9․ | Հունաստան | 784 |
10․ | Բրունեյ | 780 |
11․ | Ադրբեջան | 775 |
12․ | Բելառուս | 761 |
13․ | Օման | 757 |
14․ | Ալժիր | 751 |
15․ | Բահրեին | 743 |
16․ | Ուկրաինա | 738 |
17․ | Սաուդյան Արաբիա | 737 |
18․ | Մոնղոլիա | 729 |
19․ | Վիետնամ | 727 |
20․ | Լիբանան | 715 |
21․ | ԱՄԷ | 713 |
22․ | Իրան | 711 |
23․ | Մարոկկե | 710 |
24․ | Ֆինլանդիա | 707 |
25․ | Թուրքիա | 702 |
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...