17:26 13.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց.
«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս հարցերին պատասխանել հնարավորինս դիվանագիտական անորոշ ձևակերպումներից դուրս, շատ ուղիղ: Ինչպես ԼՂ հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում, այդ բոլոր հարցերը, եկեք արձանագրենք, ծագել են բոլոր ոլորտներում, ոչ մեկի կողմից դա կանխատեսված չի եղել, հետևաբար, խիստ բնական է, որ այդ հարցերը ծագել են էլի նույն համատեքստում: Այս ինտենսիվությունը որ կա, կար նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում: 2018 թ. արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն էլի աննախադեպ դինամիկա ունեին»:
Փաշինյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հարցերը պատասխաններ են ստանում, ընդ որում՝ դրանք նաև որոշակիորեն ընկալելու, դրանց խորությունը և անկեղծությունը կշռելու, հասկանալու խնդիր կա երկուստեք, պարզապես հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում:
«Ես դեռ անցյալ տարի ամռանն եմ ասել, կարծում եմ՝ մեզ մոտ այդ պրոցեսը գնում է, որ մեր հարաբերությունները նոր մակարդակ, նոր որակ արձանագրեն, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է, ես կարող եմ ասել, որ հիմա դա տեղի է ունենում, հիմա դա ավելի վստահ կարող եմ ասել: Մի ժամանակ, երբ ասում էի, որ դա տեղի է ունենում, շատերը թերահավատությամբ էին վերաբերվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա եղած հայտարարություններով այդ բացը լրացվում է:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...